Ժնևի իշխանությունները կանանց թույլատրել են գետերում և լճերում լողալ մերկ կրծքով

17:24 • 06.04.17

Շվեյցարական Ժնև կանտոնի իշխանությունները թույլատրել են կանանց լողալ և արևային լոգանք ընդունել մերկ կրծքով` չեղարկելով 1929-ին ընդունված համապատասխան արգելքը: Այս մասին հայտնում է The Local-ը:

Հայտնի է, որ կանոնը տղամարդկանց և կանանց արգելել է կանտոնի գետերում և լճերում լողալ առանց սեռերից յուրաքանչյուրի համար համապատասխան լողազգեստի: Այդ արգելքի հիման վրա ոստիկանությունը տուգանել է հիմնականում կանանց:

Աղբյուրի հաղորդմամբ` Ժնևի վարչակազմը որոշել է չեղարկել այդ սահմանափակումները խնդրագրից հետո, որը ստորագրել է 233 բնակիչ:

Նշվում է, որ խնդրագրի հեղինակները 1929 թվականի կանոնն անհեթեթ և սեքսիստական են որակել:

Խնդրագրի տեքստում ասվում է, որ 2016 թվականի ամռանը Ժնևում այդ պատճառով տուգանվել է առնվազն երկու կին: