Եվրամիությունը ԱՄՆ-ի ավիահարվածը սիրիական ավիաբազայի ուղղությամբ կանխագելիչ միջոց է անվանել

18:47 • 07.04.17

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդես է եկել սիրիական ավիաբազայի հրթիռակոծման պաշտպանությամբ:

«ԱՄՆ-ն վճռականություն է դրսևորել, որի անհրաժեշտությունը պայմանավորված է բարբարոսական քիմիական հարձակումներով», - DW.com-ի փոխանցմամբ` Եվրախորհրդի ղեկավարը գրել է Twitter-ում:

Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության խորհուրդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը և ԱՄՆ-ի հրթիռային ավիահարվածները սիրիական «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ բնութագրել որպես ագրեսիայի դրսևորում, որը հակասում է միջազգային իրավունքին:

Գերմանիայի կառավարությունը տեղյակ է եղել ԱՄՆ-ի կողմից նախապատրաստվող հրթիռակոծման մասին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին, կատարվող գործողությունների ողջ պատասխանատվությունը բարդել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վրա:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ավիահարվածով ԱՄՆ-ն ցանկացել է կանխել սիրիական ռեժիմի կողմից քիմիական զենքի հետագա կիրառումը:  

Դամասկոսն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի հրթիռակոծման հետևանքով 6 զինծառայող է զոհվել, ինչպես նաև 9 խաղաղ բնակիչ: