Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, կան տուժածներ. լրատվամիջոցներ

17:25 • 07.04.17

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի կենտրոնական փողոցներից մեկում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Ստոկհոլմի ոստիկանության ներկայացուցիչ Տուվե Հեգգի խոսքով` միջադեպի հետևանքով կան տուժածներ:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հետիոտնային փողոցում: