Երևանում ինքնասպանության փորձ կատարած 2 աշակերտները թիվ 127 դպրոցից են. տնօրենը հրավիրվել է ԿԳՆ

16:34 • 11.04.17

 Երևանի դպրոցների մեկի բակում ինքնասպանության փորձ կատարած աշակերտները սովորում են Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 դպրոցում, որի տնօրենը հրավիրվել է Կրթության և գիտության նախարարություն:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

«Դպրոցի տնօրեն Ներսիկ Էլոյանն այս պահին հրավիրվել է ԿԳ նախարարություն՝ բացատրություն տալու, որպեսզի հասկանանք, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Ոստիկանությունը ևս զբաղվում է դրանով, հարցին համապատասխան լուծումներ կտրվեն»,-ասաց Արշակյանը:

Նշենք, որ ավելի վաղ  Ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ին հայտնել էին, որ  դպրոցում 2 աշակերտի ինքնասպանության փորձի հետ կապված հանգամանքները պարզվում են, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հետաքննություն է կատարվում:

Հիշեցնենք, որ Երևանի դպրոցների մեկի բակում երկու աշակերտ փորձել է ինքնասպանություն գործել: Նրանք ածելիով վնասել են իրենց նախաբազուկները:  Tert.am-ի տեղեկություններով` աշակերտները սովորում են ավագ դասարաններում, իսկ ինքնասպանության փորձ կատարելու պատճառը դպրոցի գրքերի համար նախատեսված գումարն է, որն աշակերտները չեն վճարել:  

Երևանում ինքնասպանության փորձ կատարած 2 աշակերտները թիվ 127 դպրոցից են. տնօրենը հրավիրվել է ԿԳՆ