Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյունից հետո ձերբակալված անձը Եվրոպա է անցել Թուրքիայից
Գերմանական Դորտմունդ քաղաքում տեղի ունեցած պայթյունն իրականացնելու համար կասկածվող իրաքցին Եվրոպա է անցել Թուրքիայից, գրում է diken.com.tr կայքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ի երեկոյան Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբին տեղափոխող ավտոբուսի մոտ պայթյուն էր որոտացել:
Գերմանացի փաստաբանները հայտնել են, որ 26-ամյա Աբդուլ Բասեթ Ա.-ն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է:
Ավելի վաղ մամուլում հայտնվել էր տեղեկություն, ըստ որի Ստոկհոլմի կենտրոնում ապրիլի 7-ին ամբոխի վրա բեռնատարն ուղղելուց հետո ձերբակալված Ռախմատ Ակիլովը ծայրահեղական իսլամիստական խմբավորումների հետ կապվել է Թուրքիա այցերի ընթացքում:










