Մարսելի հրապարակներից մեկը կանվանակոչվի Սողոմոն Թեհլերյանի պատվին

23:35 • 13.04.17

Ֆրանսիայի Մարսել քաղաքի հրապարկներից մեկը պաշտոնապես կանվանվի Սողոմոն Թեհլերյանի պատվին, ով 1921 թվականին մարտի 15-ին Բեռլինում սպանել է օսմանցի Թալեաթ Փաշային:

Ինչպես հայտնում է The Armenian Weekly-ն, հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 21-ին: Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդինը, մի շարք հանրային և քաղաքական դեմքեր, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները կմիավորվեն` պաշտոնապես հայտարարելու հրապարակի անվանափոխության մասին:

Միջոցառումը կազմակերպվում է Մարսելի քաղաքապետարանի և Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համատեղ ջանքերով:

Թեhլերյանը ծնվել է Էրզրումի Ներքին Բագառիճ գյուղում, մեծացել է հարևան Երզնկայում: 1915-ի հունիսի ականատես է եղել մոր, եղբոր և երեք քույրերի սպանությանը: Նրան գլխի հարված էին հասցրել և թողել մեռնելու: Բայց Թեհլերյանին հաջողվել է ողջ մնալ, ապա փախչել Թիֆլիս, որտեղ միացել է Հայ հեղափոխական դաշնակցությանը: