Հայաստանը դուրս է մղվում տարածաշրջանային էներգետիկ և, մասնավորապես, գազի շուկայից. Վահե Դավթյան

11:30 • 13.04.17



Կարիք չկա վրացական կողմի որոշման մեջ որևէ հեղափոխական իմաստ փնտրել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը՝ խոսելով Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի այն հայտարարության մասին, թե ընթացիկ տարվա ապրիլից նախատեսվում է բնակչությանը ադրբեջանական գազով ապահովել:

Հարցին՝ արդյոք այսպիսով Վրաստանը էներգետիկ կախման մեջ չի՞ ընկնում Ադրբեջանից, փորձագետը պատասխանեց, թե դեռևս 2005 թ.-ից սկսած ուսական գազի մատակարարումներից կախվածության նվազումը Վրաստանի համար առաջնային խնդիրներից էր: Այն ժամանակ, Վահե Դավթյանի հիշեցմամբ, Վրաստան ներմուծվող ռուսական գազի գինը կտրուկ աճ ապրեց՝ 62 դոլարից հասնելով մինչև 110 դոլարի, իսկ արդեն 2007 թ.-ին ռուսական կողմը՝ Վրաստանի կողմից ընտրած արևմտամետ վեկտորից ելնելով՝ 235 դոլար 1000 խմ դիմաց գին առաջարկեց, ինչը վերջնականապես պարալիզացրեց ռուս-վրացական էներգետիկ երկխոսությունը:

«Նշված ժամանակաշրջանից ի վեր Վրաստանի շուկա բնական գազ առանցքային մատակարարողն է Ադրբեջանը, որի հետ, իհարկե, առկա են մի շարք տարաձայնություններ թե՛ գնագոյացման, թե՛ գազի որակի հարցերում, սակայն շուկայի տրամաբանությունը դրանից, ինչպես տեսնում ենք, չի փոխվում: Ամեն դեպքում, ադրբեջանական գազը շարունակում է մատչելի մնալ Վրաստանի համար՝ այդ թվում «սոցիալական սակագների» կիրառման շնորհիվ:  

Անշուշտ, սույն թվականի հունվարին «Գազպրոմի» և Վրաստանի կառավարության միջև արձանագրված կոմպրոմիսը պատրանք ստեղծեց, որ էներգետիկ շուկայի տրամաբանությունը, այնուամենայնիվ, կարող է փոխվել: ԶԼՄ-ներն ու քաղաքական գործիչները սկսեցին Վրաստանի՝ Ռուսաստանից կախվածության մեջ գտնվելու մասին խոսել: Ինչպես հայտնի է, կողմերը բավականին լարված բանակցություններից հետո պայմանավորվեցին, որ Ռուսաստանը Հայաստան բնական գազ մատակարարման շրջանակներում վրացական Մոզդոկ-Թբիլիսի գազամուղի օգտագործման համար այսուհետ կվճարի գումարով, և ոչ թե բարտերով նախատեսված տրանզիտային գազի 10 տոկոսով: Մինչդեռ բանակցությունների առաջին փուլի շրջանակներում վրացական կողմը անհավանական էր անվանում բարտերի չեղարկումը՝ դիտարկելով «Գազպրոմի» առաջարկը որպես ուլտիմատում («Գազպրոմը», մասնավորապես, նշում էր, որ եթե Վրաստանը չգնա պայմանագրի վերանայմանը, ապա Հայաստանին անհրաժեշտ գազը կմատակարարվի Իրանի միջոցով՝ «Գազպրոմի» սեփականություն հանդիսացող «Իրան-Հայաստան» գազամուղով)»,- նշեց Վահե Դավթյանը:

Անդրադառնալով հարցի ներքաղաքական կողմին, փորձագետն ասաց, որ այս գործարքը բացասաբար ընկալվեց վրացական հանրության կողմից, և այս հանգամանքից հատկապես օգտվեց ընդդիմությունը՝ վերոնշյալ կոմպրոմիսը բնորոշելով իբրև գործարք «սատանայի» հետ:

«Նման ընկալման համար առկա էին բոլոր նախապայմանները: Եվ դրանցից, թերևս, ամենակարևորն այն էր, որ վրացական իշխանությունները այդպես էլ չբացեցին գործարքի գինը՝ պարզապես մեկնաբանելով, որ այն լիովին բխում է Վրաստանի շահերից, և որ բարտերը չեղարկելուց  իրենք ոչինչ չեն կորցնում: Այս ամենին հարկ է գումարել նաև Վրաստանում առկա հակառուսական տրամադրությունները, որոնց կրողները վրաց-ադրբեջանական էներգետիկ երկխոսության խորացումն իբրև էներգետիկ անվտանգության գլխավոր երաշխիք են դիտարկում: Ավելին, վրացական իշխանությունները խոստովանում են, որ ունենալով հնարավորություն գազ ներմուծել Իրանից՝ այնուամենայնիվ որոշել են կենտրոնանալ  ադրբեջանական գազի վրա: Ակնհայտ է, որ հաշվի առնելով Վրաստանում ստորգետնյա գազի պահեստարանի կառուցումը, ինչպես նաև ադրբեջանական Շահ-Դենիզ-2 գազահորից արտահանման սպասվող մեկնարկը՝ կարելի է եզրակացնել, որ վրաց-ադրբեջանական համագործակցությունը գազատրանսպորտային ոլորտում դեռ զարգանալու տեղ ունի: Իհարկե, այսօր առկա են որոշ բավականին հիմնավորված կասկածներ կապված ադրբեջանական գազային ներուժի հետ, սակայն զուտ միջնաժամկետ ծրագրերի համար այն, կարծես թե, բավարարում է»,- ընդգծեց Դավթյանը:

Պատասխանելով հարցին՝ Հայաստանի վրա ինչպե՞ս կարող է անդրադառնալ այս գործարքը, Վահե Դավթյանը հավաստիացրեց, թե այս զարգացումները Հայաստանի էներգետիկ անվտանգության համար որևէ իրական վտանգ ստեղծել չեն կարող: Նա նշեց, թե ռուսական գազը շարունակելու է Հայաստան ներմուծվել վրացական ենթակառուցվածքներով, իսկ Վրաստանը շարունակելու է «Գազպրոմից» ստանալ պայմանագրով նախատեսված գումարը տրանզիտի դիմաց:

«Սակայն ավելի լայն՝ աշխարհաքաղաքական տիրույթում Հայաստանն, իհարկե, կրկին ռիսկի առջև է հայտնվում: Մենք հերթական անգամ դուրս ենք մղվում տարածաշրջանային էներգետիկ և, մասնավորապես, գազի շուկայից: Ինչպես հայտնի է, 2016 թ.-ի ընթացքում բազմիցս խոսվում էր Իրան-Հայաստան-Վրաստան սվոպային միջանցք ստեղծելու մասին: Իրական ենթակառուցվածքային հնարավորություններ չունենալով Վրաստան իրանական գազ արտահանելու համար՝ Հայաստանը հնարավորություն էր ստանում իրականացնելու տարանցիկ երկրի գործառույթը ոչ ուղղակիորեն՝ սվոպի միջոցով, այսինքն՝ Մողդոկ-Թբիլիսիով մատակարարվող գազի մի մասը մնում է Վրաստանում, իսկ Հայաստանում գոյացող պակասուրդը լրացվում է Իրան-Հայաստան գազամուղի միջոցով:

Այսպիսով, Հայաստանը, ըստ ներկայացվող մոդելի, դառնում էր կարևոր էներգետիկ խաղացող՝ ապահովելով Իրան նաև որոշակի ֆինանսական ներհոսքեր: Նույնիսկ պետական ձեռնարկություն էր հիմնադրվել՝ «Էներգոիմպեքսը», որը կոչված էր նաև վերոնշյալ գործառույթն իրականացնելու: Ենթադրվում էր, որ Հայաստանն այսպիսով կկարողանա ծածկել Վրաստանում առկա պահանջարկի մի մասը, որն օրական կտրվածքով մոտ 11,5 – 12 մլն խմ է կազմում: Միաժամանակ, Վրաստանում ընթանում են ակտիվ գազիֆիկացման աշխատանքներ, ինչը հիմք է տալիս օրական մինչև 13 մլն խմ սպառման մասին կանխատեսում անելու: Հենց վրացական գազի շուկայի այս փոքր հատվածը կարող էր հետաքրքիր լիներ սվոպային մոդելի կիրառման համատեքստում: Ստեղծված իրավիճակում, սակայն, երբ Վրաստանը հայտարարում է ադրբեջանական գազով իր բնակչությունը և տնտեսությունը լիովին բավարարելու մասին՝ սվոպային միջանցքի գաղափարը, ավաղ, կորցնում է իր արդիականությունը»,- մանրամասնեց Վահե Դավթյանը:

 

Տիգրանուհի Մարտիրոսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

03:18 • 19/09

Վենեսուելան հիանում է Պուտինի առաջնորդական հատկություններով. Մադուրո

02:52 • 19/09

ՀՀ ԶՈՒ-երի և ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Նիկոլ Փաշինյան

02:31 • 19/09

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը տեղափոխվում են Չիկագո

02:03 • 19/09

Պոմպեոն Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի

01:26 • 19/09

Վորոնեժի մարզում ուղևորատար ավտոբուսների բախման հետևանքով զոհվել է 5 մարդ

00:54 • 19/09

ՉԼ. «Աթլետիկոն» հյուրընկալվելիս հաղթեց «Մոնակոյին», այլ արդյունքներ (տեսանյութ)

00:50 • 19/09

ԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ. Թրամփ

23:55 • 18/09

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կշարունակեն բանակցություններն Իդլիբի հարցով

23:53 • 18/09

Իսրայելական օդուժի գործողությունները խախտում են Սիրիայի ինքնիշխանությունը. Վլադիմիր Պուտին

23:50 • 18/09

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today-ի խմբագրությունում իրականացված խուզարկությունը

23:46 • 18/09

Իկեր Կասիլյասը յուրահատուկ արդյունքով դարձավ պատմության միակ ֆուտբոլիստը

23:24 • 18/09

Փարիզի կենտրոնում ամիսը մեկ անգամ կարգելվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

23:11 • 18/09

Իլոն Մասկի ընկերությունը պատրաստ է ամերիկյան զենք ուղարկել տիեզերք

22:53 • 18/09

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» մեկնարկում է վստահ հաղթանակով (տեսանյութ)

22:50 • 18/09

«Ինտերը» կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

22:48 • 18/09

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

22:32 • 18/09

Այս ընտրությունները միայն ավագանու ընտրություններ չեն, հենց այդ պատճառով շատ դեպքերում ծրագրային կետերի շուրջ բանավեճ տեղի չի ունենում. Էդգար Վարդանյան

22:28 • 18/09

Արցախում արջերը փակել են Նիկոլ Փաշինյանի մեքենայի ճանապարհը (տեսանյութ)

22:25 • 18/09

Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլ»-ՊՍԺ. մեկնարկային կազմեր

22:21 • 18/09

Բլոգերը ցուցադրել է իր պատվիրած նոր ոսկեգույն iPhone XS և XS Max սմարթֆոնները (տեսանյութ)

22:06 • 18/09

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով և Իրանով դեպի Հայաստան

21:57 • 18/09

Մետրոյի նոր կայարան, միասնական տոմսային համակարգ, վերջ «գծատեր» երևույթին․ 3 ուժի ծրագրային դրույթներում տրասնպորտային խնդիրների լուծման ճանապարհը

21:44 • 18/09

«Իզվեստիայի» գլխավոր խմբագիր Արսենի Հովհաննիսյանը զբաղեցրել է Life.ru-ի գլխավոր խմբագրի պաշտոնը

21:25 • 18/09

Հայտնի է, թե ինչ տեսք կունենա «Բարսելոնայի» խաղաշապիկը գալիք մրցաշրջանում (լուսանկար)

21:24 • 18/09

Քանի դեռ իշխանությունները Արցախի հարցում հեղհեղուկ մոտեցումներ են ցուցաբերում, ունենալու ենք սահմանային լարվածություն. քաղաքագետ (տեսանյութ)

21:22 • 18/09

Համացանցում հայտնվել է «Կապիտան Մարվել» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

21:10 • 18/09

Արտակ Զեյնալյանի՝ քաղաքապետ ընտրվելով Նիկոլ Փաշինյանի դիրքերը չեն թուլանում, ընդհակառակը․ Արամ Սարգսյան

21:10 • 18/09

Սիրիայում Իլ-20 ռուսական օդանավի կործանումից հետո Նեթանյահուն զանգահարել է Պուտինին

20:50 • 18/09

Անհատ տաքսու վարորդներին կազատենք հարկային բոլոր պարտավորություններից․ Նիկոլ Փաշինյան

20:50 • 18/09

Եվրահանձնաժողովն ընդլայնում է հետաքննությունը գերմանական մեքենաշինական հսկաների դեմ 

20:28 • 18/09

Գերմանիայում գործարկվել է ապագայի գնացքը

20:24 • 18/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

20:23 • 18/09

Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի․ Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ (տեսանյութ)

20:12 • 18/09

ՉԼ. «Բարսելոնա»-ՊՍՎ հանդիպման մեկնարկային կազմերը

20:02 • 18/09

Հրապարակվել է զբոսաշրջիկների ներհոսքից ամենաշատը «տառապող» երկրների վարկանիշը

20:01 • 18/09

Ն. Փաշինյանը և Բ. Սահակյանը այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին (լուսանկարներ)

19:50 • 18/09

Samsung-ը մտադիր է հրաժարվել Galaxy J-ից. ET News

19:49 • 18/09

Առանց կանխավճարի հիփոթեքով բնակարաններ, աղբահանության խնդրի լուծում, կոմունալ ծախսերի նվազեցում. ՕԵԿ–ը քայլերթ անցկացրեց Զեյթունում

19:44 • 18/09

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան

19:40 • 18/09

«Լույս» դաշինքը քննարկում է անցկացնում Երևանի ավագանու ընտրություններում իր նախընտրական ծրագրի շուրջ (տեսանյութ)

19:37 • 18/09

Լաթաքիայի մոտակայքում Թուրքիա ուղևորվող բրիտանական կործանիչ է նկատվել Իլ-20-ի կործանումից առաջ

19:32 • 18/09

Պաշտոնական. Ալվարո Նեգրեդոն նոր ակումբ ունի

19:31 • 18/09

Իսրայելից հայտնել են Նեթանյահուի՝ Պուտինի հետ հեռախոսազրույց անցկացնելու մտադրության մասին

19:30 • 18/09

Հասկանում եմ վարչապետի հոգեվիճակը. նա շրջապատված է այնպիսի դիլետանտ կադրերով, որ ամբողջ ծանրաբեռնվածությունը վերցնում է իր վրա. Նաիրա Զոհրաբյան

19:30 • 18/09

«Մարտի 1-ի» գործով քննության վերջնական արդյունքները ցույց կտան՝ ինչ է տեղի ունեցել. Ա. Եղոյանը՝ ԳՇ պետի՝ սահմանը նոսրացած չլինելու հայտարարության մասին

19:20 • 18/09

Դրանք կլինեն քայլեր, որոնք բոլորը կնկատեն. Պուտինը պատմել է Իլ-20-ի կործանմանն ի պատասխան քայլերի մասին

19:13 • 18/09

Մենք ունենք առողջապահության ոլորտի տապալում. միայն ժողովրդահաճո որոշումներ կայացնելով, «Ֆեյսբուքում» հայտնի մարդկանց նշանակումով խնդիրները չեն լուծվում. Գևորգ Գրիգորյան

19:05 • 18/09

Իտալիայի Բ Սերիայի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է

18:51 • 18/09

ԱՄՆ դեսպանությունը Ծիածանի և Ամբերդի դպրոցներին նվիրաբերում է 80.000 ԱՄՆ դոլարի գույք

18:50 • 18/09

Սերժ Թանկյանը հրապարակել է «Սպիտակ» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

18:47 • 18/09

Տոտին պատմել է՝ ինչպես է մերժել «Ռեալին»

18:37 • 18/09

ԱՄՆ-ում որսորդը փախչել է արջից՝ գիշատիչի թաթերում թողնելով իր ընկերոջը

18:34 • 18/09

Իդլիբ կուղարկվեն նաև թուրք զինվորականներ․ Չավուշօղլու

18:26 • 18/09

Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը

18:25 • 18/09

Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ պարագլուխներից «Սինջարի ամիր»-ն ու նրա որդին

18:12 • 18/09

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 13-րդ նիստին

18:10 • 18/09

Կարող է անգրագետ խոսվի, բայց եթե ճառը համոզում է, ուրեմն լավն է․ Վազրիկ Բազիլը դասախոսություն կարդաց ԵՊՀ-ում

18:08 • 18/09

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը պահի ուշադրության կենտրոնում. Ա. Աշոտյան

18:00 • 18/09

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի այցելուի հանձնուքում հայտնաբերվել են կաթոցիկներ և այլ իրեր

17:57 • 18/09

Ինձ համար Ռոնալդուի տեղափոխությունը ցավալի փաստ է. Բարտոմեու

17:56 • 18/09

Apple-ը թողարկել է նոր iOS12-ը

17:52 • 18/09

«Ինչպես ես հայացա»․ Սևան Նշանյանը պատմել է Հայոց ցեղասպանությունը «բացահայտելու» իր պատմությունը

17:39 • 18/09

Թուրքիայում հետախուզական ծառայության 15 ենթասպա է ձերբակալվել

17:33 • 18/09

Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

17:31 • 18/09

Գրիզմանը շատ ինքնավստահ է. Ռամոս

17:31 • 18/09

«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է Twitter-ի և Facebook-ի ստուգումների մասին

17:26 • 18/09

Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանայի հայազգի փաստաբանը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան

17:20 • 18/09

Համացանցում հրապարակվել է «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

17:11 • 18/09

Cnet-ը նոր iPhone XS-ը համեմատել է iPhone X-ի հետ՝ նշելով դրա առավելություններն ու թերությունները

16:57 • 18/09

Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բելառուս

16:56 • 18/09

Արտահերթ ընտրության հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը. Լենա Նազարյան

16:54 • 18/09

ՀՀ ԱԻ նախարարի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով

16:52 • 18/09

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

16:49 • 18/09

Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման ժամանակ 37 բանվոր է զոհվել. լրատվամիջոցներ

16:47 • 18/09

Երևանում 28-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

16:40 • 18/09

Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում արձանագրվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք. Դատախազություն

16:36 • 18/09

ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում

16:26 • 18/09

Ադրբեջանցի միլիարդատիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի համար

16:19 • 18/09

Սիրիան ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը․ «ՍԱՆԱ»

16:18 • 18/09

Պատվաստված և ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել. ԱՀԿ-ի գնահատականը՝ ՀՀ-ում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներին

16:13 • 18/09

ԵՄ երկրները «Սկրիպալների գործով» նոր պատժամիջոցներ չեն սահմանի Ռուսաստանի նկատմամբ

16:08 • 18/09

Մեր տպավորությամբ՝ սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ. Yerevan.Today կայքի խմբագիր

16:07 • 18/09

Իսրայելը ռուսական ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Դամասկոսին, Իրանին և «Հեզբոլլահ»-ին

16:04 • 18/09

«Սանիթեքն» ապաքաղաքական է, իսկ ամբողջ գույքը պատկանում է միայն ընկերությանը. պարզաբանում

16:01 • 18/09

ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն

16:01 • 18/09

Հեղափոխության ամենադժվար պահին, երբ չգիտեինք՝ վաղն ինչ է լինելու, Ա. Սարգսյանն ու մյուսները հակառակ քայլեր էին անում. ՔՊ անդամը հակադարձում է

15:56 • 18/09

«Նա մյուսների մասին հոգ տանող մարդ է». Բիլ Գեյթսը պատմել է Թրամփի հանդեպ իր վերաբերմունքի մասին

15:56 • 18/09

Պատրի Էվրան` Դուգլաս Կոստային. Գիտես չէ՞, որ Յուվենտուսի խորհրդանիշը զեբրն է, ոչ թե լաման

15:55 • 18/09

ԱՄՆ մետրոպոլիտեն թանգարանում կգործի «Հայաստան» ցուցահանդեսը, տրամադրվել են բացառիկ նմուշներ. կազմակերպիչներ (տեսանյութ)

15:52 • 18/09

Լեհաստանի Զամոշչ քաղաքում՝ հայկական նախկին եկեղեցու տարածքում, բացվել է հայկական խաչքար

15:38 • 18/09

Coca-Cola-ն մտադիր է մարիխուանայով թրմված ըմպելիքներ արտադրել

15:28 • 18/09

Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր

15:26 • 18/09

Հալեպի նահանգային խորհրդի կազմում հայազգի 2 թեկնածու է ընդգրկվել

15:16 • 18/09

Թրամփը կարգադրել է հրապարակել է «ռուսական միջամտության գործով» գաղտնի փաստաթղթերը

15:13 • 18/09

Հերթական ապատեղեկատվությունն է. Ա. Համբարձումյանը՝ ազգային համաձայնության կառավարությունը լքելու մասին

15:04 • 18/09

Շատ մեծ որս են կուլ տվել, մարսողական համակարգի խնդիրներ կունենան. «Yerevan today» կայքի գլխավոր խմբագիրը՝ խուզարկության մասին (տեսանյութ)

14:59 • 18/09

Մոսկվան Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչել

14:56 • 18/09

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը ճաշել ու FIFA է խաղացել երկրպագուի հետ, ում հանդիպել էր մզկիթում

14:51 • 18/09

Բրիտանացի ֆիզիկոսները «անհնար շարժիչ» են ստեղծում Պենտագոնի համար

14:47 • 18/09

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով եղել է Արցախում