Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ավագ հինգշաբթին. եկեղեցիներում ոտնլվայի կարգ է կատարվել

19:10 • 13.04.17

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ավագ հինգշաբթին, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի խորհրդավոր ընթրիքի հիշատակումը:  

Սուրբ Էջմիածնի մայր տաճարում և առաքելական բոլոր եկեղեցիներում այսօր առավոտյան տեղի է ունեցել ժամերգություն և ապաշխարողաց կարգ, որին հաջորդել է Սուրբ պատարագի արարողությունը:

Եկեղեցական այս ծիսակարգերի թվում` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի 12 աշակերտների ոտքերի լվացման, կատարվել է նաև Ոտնլվայի կարգ:

Ավագ Հինգշաբթին ավարտվում է Խավարման կարգով, որը հիշատակում է  Տիրոջ` Հիսուս Քրիստոսի մատնությունը:

Այս տարի Սուրբ Հարության տոնը` Զատիկը կնշվի ապրիլի 16-ին:

 

 

 

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ավագ հինգշաբթին. եկեղեցիներում ոտնլվայի կարգ է կատարվել