Հյուսիսային Կորեան անհաջող կերպով հերթական հրթիռային փորձարկման է դիմել

05:50 • 16.04.17

Հյուսիսային Կորեան կիրակի օրն անհաջող կերպով մեկ այլ հրթիռային փորձարկման է դիմել, որի մեկնարկն անմիջապես ձախողվել է, փոխանցում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:


«Հյուսիսային Կորեան այս առավոտ գործարկել է դեռևս անհայտ տեսակի հրթիռ՝ Սինպո նահանգի Հարավային Համգյոնգ շրջանում, սակայն այն գնահատվել է որպես իսկական ձախողում», - գործակալությունը մեջբերում է Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբի պետերի համատեղ հայտարարությունը: