Նախնական տվյալներով՝ Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկել 51.3%-ը, դեմ` 48.5%-ը

23:08 • 16.04.17

Թուրքիայում խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները հաղթանակ են տանում ապրիլի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, քվեարկության մասնակցած քաղաքացիների ձայների 98 տոկոսի հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկել 51.3 տոկոսը, դեմ`48.5:

Նախագահական համակարգի անցնելու կողմնակիցներն առաջատար դիրքեր են զբաղեցրել երկրի 81 նահանգից 48-ում: Դեմ քվեարկողների մեծամասնությունը քրդերով բնակեցված հարավարևելյան շրջաններից են:

Ստամբուլում և Անկարայում ոչ մեծ տարբերությամբ առաջատար են սահմանադրական բարեփոխումների հակառակորդները։

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը` Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը, պահանջում էր քվեների 60 տոկոսի վերահաշվարկ անել: