«Իսլամական պետության» պարագլխին ձերբակալել են Սիրիայում. լրատվամիջոցներ

20:48 • 18.04.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին ձերբակալել են Սիրիայի տարածքում: Այս մասին հայտնում է  The Baghdad Post-ը` հղում անելով Անվտանգության և տեղեկատվության եվրոպական վարչությանը (DESI):

Հաղորդվում է, որ Ալ-Բաղդադիին ձերբակալել են ռուսական և սիրիական միավորված զինված ուժերը: DESI-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ դա տեղի է ունեցել, երբ Ալ-Բաղդադին իրաքյան զորքերի գրոհի պատճառով հեռացել է Մոսուլից:

Իրականացված գործողությունների մանրամասները դեռևս չեն ներկայացվում, սակայն եվրոպական կառույցից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է կատարվածն օգտագործել հաջորդ Ժնևյան կոնվենցիայի ժամանակ: