Եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը, դա կարմիր գիծ կլինի Եվրոպայի համար. Եվրախորհրդարանի նախագահ

06:43 • 19.04.17

Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին հայտնել է, որ եթե Թուրքիան «ուզում է մնալ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, ապա պարտավոր է հետևել կոպենհագենյան չափանիշներին և պահպանել իշխանության ճյուղերի զսպման և հավասարակշռության քաղաքականությունը»։


«Մենք պետք է պաշտպանենք եվրոպական սկզբունքներն ու արժեքները, որը նաև պահանջում ենք թեկնածու երկրներից,- ասել է Եվրախորհրդարանի նախագահը,- հակառակ դեպքում ԵՄ համար դա հավասարազոր կլինի սեփական դարպասներին գոլ խփելուն։ Մենք պետք է հաշվի առնենք նաև այն, որ Թուրքիայի բնակչության կեսը հանրաքվեին չի պաշտպանել սահմանադրական բարեփոխումները»։ 


Ինչ վերաբերում է մահապատիժը վերականգնելու Թուրքիայի ծրագրերին, Տայանին նշել է, որ մահապատիժը Թուրքիային ետ կտաներ 2004 թվական,  երբ այն չեղարկվեց և կարմիր գիծ կլիներ Եվրոպայի համար՝ միակ մայրցամաքի, որտեղ մահապատիժ գոյություն չունի»։


«Եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը, ապա վերջնականապես կհրաժարվի ԵՄ կազմում ընդգրկվելու հնարավորությունից»,- շեշտել է Տայանին՝ ավելացնելով, որ ԵՄ հետ կապերի խզումն առաջին հերթին նպաստավոր չի լինի հենց իր Թուրքիայի համար:

 

Եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը, դա կարմիր գիծ կլինի Եվրոպայի համար. Եվրախորհրդարանի նախագահ