Ապրիլի 2-ին ձևավորված իշխանությունը լեգիտիմ է. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

14:28 • 21.04.17



Ապրիլի 2-ին ձևավորված նոր իշխանությունը լեգիտիմ է: Պետրոս Ղազարյանի հեղինակային «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում այս մասին հայտարարել է «ԵԼՔ» դաշինքի ավագանու ցուցակի անդամ Ալեն Սիմոնյանը՝ միաժամանակ ընդգծելով. «Իհարկե, 1 միլիոն մարդու բաժանվել է ընտրակաշառք»:

Պատասխանելով հարցին, թե Երևանի քաղաքապետի ընտրություններում չկա՞ նախկին ակտիվ նախընտրական աժիոտաժը, ապաքաղաքական վիճա՞կ է, ընտրողը պասի՞վ է, Ալեն Սիմոնյանն ասել է. «Համաձայն եմ, ու դրա պատճառն Ազգային ժողովի ընտրություններն էին, այն քամեց մասնակցող քաղաքական ուժերին, իսկ քաղաքացուն հոգնեցրեց։ Եվ հիմա մենք՝ որպես ուժ, որը մասնակցում է ընտրությունների, լուրջ խնդիր ունենք, թե ինչպես քաղաքացուն մաքսիմալ քիչ անհանգստացնենք, բայց, միաժամանակ, տանենք ընտրատեղամասեր»:

Մեկնաբանը հարցրել է՝ ցանկանո՞ւմ է Ալեն Սիմոնյանը խոսել Զարուհի Փոստանջյանի մասին (նկատի ունենալով, որ Փոստանջյանն, օրինակ, չէր ուզում խոսել «Ելք»-ի մասին, անգամ փորձել է լքել հաղորդումը, արդյոք Ալեն Սիմոնյա՞նն էլ նույնը չի անի) և ընթերցել է Զ.Փոստանջյանի խոսքերը, թե Նիկոլ Փաշինյանը կողմ քվեարկեց 1000 դրամների մասին օրենքի նախագծին, մինչդեռ ինքը դեմ էր, Նիկոլ Փաշինյանը չպայքարեց սահմանադրական բարեփոխումների դեմ, ինքը պայքարեց, և, վերջապես, որ «Ելք» դաշինքն անհասկանալի է, իշխանական պրոեկտ է:

Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նախ հիշել է, որ, օրինակ, իրենց դաշինքում ներառված «Լուսավոր Հայաստանի» հետ սկզբում փայլուն հարաբերություններ չունեին, սակայն որոշ փոլ անցնելուց հետո հասկացել են, որ հանրության պահանջն է իրենց միավորումը:

Պետրոս Ղազարյանը սրան ի պատասխան նկատել է. «Այո՛, մարդիկ հարցնում են՝ ինչը նրանց միավորեց ու փոխանցեց՝ իշխանական ձեռքը»:

Ալեն Սիմոնյանն ի պատասխան նշել է. «Տեսե՛ք, մենք ականջալուր եղանք և միավորվեցինք։ Երբ չէինք միավորվում, ասում էին՝ սպանեցիք, միավորվեք, գնացեք միասնական մասնակցեք»:

Ամփոփելով՝ Ալեն Սիմոնյանը նկատել է, որ լավ ընկերությունը միշտ ստեղծվում է, երբ ընկերները միմյանց հետ վեճով են ծանոթանում և հարթելով խնդիրները՝ դառնում են ընկերներ:

Պետրոս Ղազարյանի նկատառմանը, թե հասարակությունն ուզում էր, որ ոչ թե «ԼՀ»-ն ու «ՔՊ»-ն միանային, այլ ողջ ընդդիմադիր դաշտը, սակայն «Նիկոլ Փաշինյանենք անուն կպցրեցին ՕՐՕ-ին, ԲՀԿ-ին, և արդյունքում միավորվեցին այն ուժի հետ, ում կասկածում են իշխանական նախագիծ լինելու մեջ»,  ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչը պատասխանել է.

«Հասարակությունն ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքում իր գնահատականը տվել է նույն «ԵԼՔ» դաշինքին, նույն «ՕՐՕ»-ին, տարբեր կուսակցություններին: Ինչ վերաբերում է իշխանամետ կուսակցություն լինելուն, դրան շատ անլուրջ եմ վերաբերում, որովհետև դու՝ որպես քաղաքական մեկնաբան, ով տարիների փորձ ունի, չես կարող հիշել որևէ դեպք, երբ նախագահի որևէ թեկնածուի մասին չասեն, որ ինքն իշխանության հետ կապ ունի: Ավելին՝ իշխանությունն ինքն է կիրառում այդ հնարքն՝ իր կայքերով և այլն: Բայց այդ խոսակցությունները դրանից այն կողմ չգնացին և որևէ ապացույց չկա»:

Անդրադառնալով կոնկրետ 1000 դրամների նախագծին, Ալեն Սիմոնյանն ասել է. «Ճիշտ է արել պարոն Փաշինյանը, որ կողմ է քվեարկել, որովհետև դա եղել է դիրքորոշում, և պարտադիր չէ, որ մենք զբաղվենք դեմագոգիայով և մշտապես բոլորին դուր գալու համար քայլեր անենք»:

Նա նաև նկատել է, որ իրենք նույն դիրքորոշումն են ունեցել նաև նախորդ տարվա հուլիսյան դեպքերի ժամանակ և ընդգծել է, որ մինչ կոչեր էին հնչում՝ «գնանք, ազատագրենք, Ստամբուլը դարձնենք արյան ծով», իրենք գտնում էին, որ ճիշտ չէ, որ հայը հայի վրա կրակի»:  

«Այդ դիրքորոշման պատճառով որոշակի ընտրազանգված կորցրեցինք, բայց դրանով մեզ զերծ պահեցինք նպաստելուց, որ Երևանի կենտրոնում հայը կրակի հայի վրա:

Ինչ վերաբերում Զ. Փոստանջյանին, Ալեն Սիմոնյանը նշել է, որ որևէ բան չի ուզում ասել նրա մասին, քանի որ շատ լավ է վերաբերում նրան:

Անդրադառնալով դիտարկմանը, թե սահմանադրական հանրաքվեի ժամանակ «ԵԼՔ»-ի մեջ մտնող ՔՊ-ն պասիվ է եղել՝ ասելով, որ դա կեղծ օրակարգ է, իսկ իրենք ակտիվ են եղել, ՔՊ անդամը հիշեցրել է. «Այդպես խոսող ուժերից մեկը ժամանակին ասում էր, որ 1700 տեղամասերում, հանձնաժողովներում մարդ ունեն, բայց գնացին, 3 տեղում բողոքարկեցին: գնացին՝ 4+4+4 ձևաչափով, գնացին Ընտրական օրենսգիրքը լեգիտիմացրեցին, էդքան լավ բան արեցին, հետո պարտվեցին, հիմա լրագրողները ման են գալիս, չեն կարողանում իրենց գտնել»:

Պետրոս Ղազարյանի մեկ այլ դիտարկմանը, թե «ԵԼՔ»-ի վարքագիծը մյուս ընդդիմադիրներին դուր չի գալիս նաև հետընտրական շրջանում, ավելին՝ այդ մասին պարզ ասել է Լևոն Զուրաբյանը՝ մասնավորապես, որ Էդմոն Մարուքյանը ստանձնել է իշխանությունների փաստաբանի դերը, Ալեն Սիմոնյանը պատասխանել է.

«Գիտես, կարող եմ եթերում բաներ ասել, որ բոլորին դուր գա, բայց իրականության մեջ որևէ բան չփոխվի: Տարիներ շարունակ Ձեր օրինակ բերած քաղաքական ուժի ներկայացուցիչն ասում էր, որ ռեժիմը խուճապի մեջ է: Որ այս ընտրությունները վերահսկելու են, բողոքարկելու և այլն»։

Ալեն Սիմոնյանն ընդհանրացրել է, որ իրենք եղել են բոլոր 2009 ընտրատեղամասերում և այնտեղ խախտումներ չեն արձանագրել: Արձանագրել են խախտում դպրոցի տնօրենների, ինչպես նաև՝ Առաքել Մովսիսյանի հայտարարությունների հետ կապված:

««Ելք » դաշինքը չի կարող միայն դիմելու համար դիմել Սահմանադրական դատարան: Ինչի՞ հիման վրա դիմենք՝ դիմելու համա՞ր, հա, մեր վարկանիշը կբարձրանա, մի ամիս հետո ոչ ոք չի հիշի։ Մարդիկ, որ դիմում են, փաստեր չեն ունենալու, ինչպես «այո» և «ոչ»-ի ժամանակ չունեցան»,- ասել է «Ելք»-ի ներկայացուցիչը:

Անուշ Դաշտենց





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

01:18 • 18/12

Սուարեսի հարվածից հետո մրցավարները չհաշվեցին Սուարեսի գոլը (տեսանյութ)

00:00 • 18/12

42-ամյա Ջոլին կրկին փայլել է նրբագեղ կերպարով

23:41 • 17/12

Ամերիկացի ռազմական փորձագետը ասել է՝ ինչը կարող է 3-րդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ

23:21 • 17/12

Ֆրանսահայ ծաղրանկարչի գործերը զարդարել են Paris Match, Vogue, Glamour և PlayBoy ամսագրերի էջերը

22:44 • 17/12

ԱՄՆ-ում անվտանգության ռոբոտը «հեռացվել է աշխատանքից» անօթևաններին անհանգստացնելու համար

22:40 • 17/12

Լիվերպուլը ջախջախեց Բորնմութին (տեսանյութ)

22:38 • 17/12

Հավերժական պատերազմներ չեն լինում, ԼՂ հակամարտության կողմերը կգան հայտարարի, որը բոլորի համար ցավոտ կլինի. Վարդգես Բաղրյան

22:27 • 17/12

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ծննդյան օրը մոմ է փչել և պիցցա հյուրասիրել երեխաներին

22:10 • 17/12

Սանկտ Պետերբուրգում առևանգել են գործարանի աշխատակցի Bentley-ն այն գնելու օրը

21:45 • 17/12

Ռամոս. Ռոնալդուն այնպիսի հարձակվող է, որի նմանը ֆուտբոլի պատմությունը դեռևս չի տեսել

21:42 • 17/12

Կոլումբիայում ջրի կաթիլները պատի վրա «կերտել են» Մարիամ Աստվածածնի կերպարը

21:39 • 17/12

Պուտինը հեռախոսազանգով շնորհակալություն է հայտնել Թրամփին Պետերբուրգում պայթյունի կանխմանն օժանդակելու համար

21:33 • 17/12

Kicker. Բավարիայի ձմռան առաջին տրանսֆերը հայտնի է

21:21 • 17/12

ԻՊ-ի պարագլուխը գտնվում է Սիրիայի ամերիկյան ռազմաբազայում. լրատվամիջոցներ

21:18 • 17/12

Nissan-ի՝ առանց վազքի հազվագյուտ սպորտքարն աճուրդի կհանվի (լուսանկարներ)

20:59 • 17/12

Լեբրոն Ջեյմս. Կարիերայիս լավագույն մրցաշրջանն եմ անցկացնում

20:46 • 17/12

ՃՏՊ Վանաձորի գերեզմանատան մոտ. կա 1 զոհ

20:41 • 17/12

ՀՀ-ում 25 տարի է գործազրկության մակարդակն ավելի քան 16% է, այս պայմաններում տնտեսությունը չի կարող զարգանալ. Վահագն Խաչատրյան

20:35 • 17/12

Մանչեսթեր Յունայթեդը դժվարին հաղթանակ տարավ (տեսանյութ)

20:34 • 17/12

Իրանում դպրոցները փակել են օդի աղտոտվածության պատճառով

20:11 • 17/12

Մինչ ապրիլ ժամանակ կա, բայց հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու ընթացքը Թուրքիան չի փոխի. Կիրո Մանոյան

19:54 • 17/12

Սաուդյան Արաբիան սկսել է երկրում ուրանի պաշարների գնահատումներ իրականացնել

19:50 • 17/12

Անի Պողոսյանը և Արթուր Բարսեղյանը դարձան Լողի հայկական դաշնության 2017 թվականի գավաթակիր

19:34 • 17/12

ԻՊ-ի կողմնակիցները հարձակում են իրականացրել Պակիստանի եկեղեցիներից մեկում

19:25 • 17/12

Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել

19:21 • 17/12

Մենք շուտով դեսպանություն կբացենք Արևելյան Երուսաղեմում. Էրդողան

19:16 • 17/12

Բորուսիան գաղտնի կերպով երկարաձգել է Օբամեյանգի հետ պայմանագիրը

19:09 • 17/12

$20 000. բիթքոինը նոր ռեկորդ է սահմանել

18:57 • 17/12

Յուվենտուսը հաստատել է, որ հետաքրքրվում են Ջանի ծառայություններով

18:42 • 17/12

Գատուզո. Միլանը խայտառակվեց

18:41 • 17/12

Ֆրանսիացին նավով շուրջերկրյա շրջագայության նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել

18:31 • 17/12

Կիևի կենտրոնում Սաակաշվիլիի կողմնակիցները գրոհով վերցրել են Հոկտեմբերյան պալատը

18:08 • 17/12

Անտառային հրդեհներն ամերիկյան Սանտա Բարբարան վերածել են «քաղաք-ուրվականի» (տեսանյութ)

17:56 • 17/12

Պենտագոնը 100 մլն դոլարից ավելի գումար է ծախսել ՉԹՕ-ների ուսումնասիրության վրա

17:56 • 17/12

Իրանի և ՀՀ-ի կառավարություններն իրենց խոսքն ասել են, մնացածը կախված է գործարարներից. տնտեսագետը Մեղրիի ազատ տնտեսական գոտու մասին

17:53 • 17/12

Swarovski բյուրեղներով պատված վարսահարդարիչը վաճառքի է հանվել 10.000 դոլարով (տեսանյութ)

17:51 • 17/12

Միլանը պարտություն կրեց Վերոնայից (տեսանյութ)

17:43 • 17/12

Վատիկանն արգելել է սրբերի մասունքներն օգտագործել սրբապիղծ ծեսերի ժամանակ

17:35 • 17/12

Մանչեսթեր Յունայթեդի մեկնարկային կազմը Վեսթ Բրոմվիչի հետ խաղում

17:30 • 17/12

Ջիգարխանյանի նախկին կինը նրա հաշվից մի քանի միլիոն ռուբլի է գողացել. լրատվամիջոցներ (տեսանյութ)

17:21 • 17/12

2018թ-ին պետք է ավելի զգոն լինել՝ ՀՀ-ի 100-ամյակն է, արհեստական Ադրբեջանի առաջացման 100-ամյակը,  արցախյան շարժման 30-ամյակը. Դավիթ Բաբայան

17:01 • 17/12

2017թ. ամենազավեշտալի կենդանական լուսանկարները՝ ֆոտոշարքով

16:46 • 17/12

ԱՄՆ-ում ընտանիքի բոլոր 4 անդամները տրանսգենդեր են դարձել (լուսանկարներ)

16:31 • 17/12

Ուեյն Ռունի. Չի կարելի «Մանչեսթեր Սիթիին» ԱՊԼ-ի պատմության լավագույն ակումբ անվանել

16:27 • 17/12

Ավտովթար` Դավիթաշենի կամրջի վրա. վթարված մեքենաներից մեկը հայտնվել է Հրազդան գետում

16:19 • 17/12

Դատարանը որոշել է, որ Ավանի հոգեբուժարանում հարկադիր բուժման մեջ գտնվող Ռամոնդ Օհանջանյանն ադեկվատ է

16:10 • 17/12

300 մլն դոլար. Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը գնել է աշխարհի ամենաթանկ տունը (լուսանկարներ)

16:02 • 17/12

Վենգեր. Ես վստահ եմ, որ Օզիլը կմնա Արսենալում

15:48 • 17/12

Սանչեսը հրաժարվել է չինական ակումբի շահավետ առաջարկից` հօգուտ Մանչեսթեր Սիթիի

15:46 • 17/12

Եվրոպայի արիստոկրատիան՝ Ռումինիայի թագավոր Միխայ Առաջինի հուղարկավորությանը (լուսանկարներ)

15:26 • 17/12

Մանչեսթեր Սիթիի խաղացողները Մոուրինյուի «ավտոբուսի» մասին երգ են երգել

15:18 • 17/12

Ուկրաինայում մեկնաբանել են Սաակաշվիլիի՝ Պորոշենկոյին ուղղված «հաշտության» նամակը

15:01 • 17/12

Հայաստանի և Արցախի կառավարման մոդելների տարբերությունը որևէ խնդիր չի առաջացնի նույնիսկ ռազմական գործողությունների դեպքում. Գ. Իսագուլյան

14:50 • 17/12

Ինչու Թուրքիան այդպես էլ չխզեց դիվանագիտական կապերը Իսրայելի հետ. լիբանանցի սյունակագրի անդրադարձը

14:33 • 17/12

Ալան Պարդյու. Մոուրինյուն իսկական հաղթող է, այդ առումով նա գերազանցում է Գվարդիոլային

14:31 • 17/12

Թուրքիայում ժողովրդավարությունը թուլացավ Արևմուտքի հետ հարաբերությունների վատացման պատճառով. Օրհան Փամուկ

14:28 • 17/12

Պիկեն իրեն փորձել է լրագրողի դերում և հարցազրույցներ վերցրել Մեսսիից և Նեյմարից

14:12 • 17/12

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչը՝ Սալահի մասին. Եգիպտացուն հանգիստ հարկավոր չէ

14:09 • 17/12

BMW-ն ավելի քան 100 մլն դոլար կծախսի ինքնակառավարվող և էլեկտրական մեքենաների փորձակման վրա

13:46 • 17/12

Սան Ֆրանցիսկոյում ծովառյուծները հարձակվել են զբոսաշրջիկների վրա

13:38 • 17/12

Սյունիքի մարզում գազալցակայանում սկսված ծեծկռտուքն ավարտվել է կրակոցով. Shamshyan.com

13:19 • 17/12

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը 14-րդն է մեծահասակների սկրեչ մրցաձևում

13:12 • 17/12

«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելու նախաձեռնությունը վատը չէ, բայց մեր ժողովրդի այսօրվա խնդիրներն այլ բնագավառների հետ են կապված.  Հովիկ Խալիկյան

13:06 • 17/12

Նեյմարի հայրը Պերեսին խոստացել է նպաստել որդու` Ռեալ տեղափոխությանը

13:00 • 17/12

Հայտնի է դարձել, թե ինչով է զբաղվելու բանտում Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարարը

12:39 • 17/12

Թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկում 15-րդն է

12:34 • 17/12

Հոնդուրասում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է 6 մարդ` այդ թվում երկրի նախագահի քույրը

12:22 • 17/12

ՀՀ–ում կոռուպցիոն դեպքերի նվազում չկա. միայն դրա պատճառով դուրս մնացինք «Հազարամյակի մարտահրավերների» կողմից ֆինանսավորվող երկրների ցանկից. Վ. Հոկտանյան

12:12 • 17/12

Կրիշտիանու Ռոնալդու. Հրաշալի կլիներ, եթե «Բարսելոնան» մեզ համար չեմպիոնական միջանցք կազմեր

11:57 • 17/12

Սաակաշվիլին պատմել է, թե ինչու էր բարձրացել տան տանիքին իր ձերբակալության օրը

11:52 • 17/12

Մոդրիչը ճանաչվել է աշխարհի 2017 թ. ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ

11:42 • 17/12

Նոր տարվա սեղանի հիմնական ապրանքների մի մասը թանկացել է մոտ 15%-ով. Բաբկեն Պիպոյան

11:29 • 17/12

Դաղստանում հատուկջոկատայինները ահաբեկիչների խումբ են ոչնչացրել

11:26 • 17/12

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ. Խոսքեր չունեմ, որպեսզի բնութագրեմ Դե Բրույնեի խաղը

11:10 • 17/12

Հարոյանի գոլը հավակնում է դառնալ Ուրալի` մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն գոլը (տեսանյութ)

11:07 • 17/12

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

11:00 • 17/12

Երուսաղեմը կա և կշարունակի մնալ Իսրայելի մայրաքաղաք՝ անկախ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քվեարկությունից. ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ

10:44 • 17/12

Ռոնալդու. Գրեմիոյի մարզչի խոսքերն իմ մասին նույնիսկ արժանի չեն պատասխանի. ծիծաղելի է

10:30 • 17/12

Մոսկվայում գրանցվել է վերջին 138 տարվա ձմեռային ամենատաք ջերմաստիճանը

10:15 • 17/12

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

10:09 • 17/12

Հոկեյի Արարատ ակումբը փոխանակվել է հաղթանակներով Բելառուսի Մ17 հավաքականի հետ

23:55 • 16/12

Լուկա Մոդրիչը՝ աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ. Ռոնալդուն երկրորդն է

23:51 • 16/12

ԱՄՆ-ում «քրեական Սանտան» կողոպուտի փորձի ժամանակ խցանվել է ծխնելույզում

23:48 • 16/12

Ռոնալդուի գոլը Ռեալին դարձնում է աշխարհի ակումբային առաջնության հաղթող (տեսանյութ)

23:32 • 16/12

Մահաթմա Գանդիի ժառանգը գլխավորել է Հնդկաստանի ըննդիմադիր կուսակությունը

23:24 • 16/12

Իրաքում ԻՊ-ի զոհերի զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել

23:18 • 16/12

Քսենիա Սոբչակը հայտարարել է ընտրություններից դուրս գալու պատրաստակամության մասին

23:00 • 16/12

«Աստղային պատերազմների» նոր սերիայի նախապրեմիերային ցուցադրությունը 45 մլն դոլար է հավաքել

22:59 • 16/12

Չելսին ու Արսենալը հաղթեցին նվազագույն հաշվով (տեսանյութ)

22:52 • 16/12

Instagram սոցկայքի միջոցով Կոտայքում բնակվող 16–ամյա աղջկանից պահանջել են ինքնասպան լինել. Shamshyan.com

22:29 • 16/12

Արցախի ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի հետ մի պետության մեջ, որովհետև կա մարդկանց ֆիզիկական անվտանգության խնդիր․ Արմեն Աշոտյան

22:27 • 16/12

Սաուդյան Արաբիայում կանանց թույլ կտան բեռնատար և մոտոցիկլետ վարել

22:21 • 16/12

Ալաշկերտը և բրազիլական Բոտաֆոգոն պաշտոնապես համաձայնության եկան

22:19 • 16/12

Բիթքոինի փոխարժեքը մոտեցել է 19 000 դոլարին

22:15 • 16/12

Յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ հարկ վճարելը պատվաբեր է, հարկերից խուսափելն` անբարոյականություն. Վարդան Հարությունյան

22:00 • 16/12

Թիվ 2 ավտոբուսի գրպանահատը բերման է ենթարկվել

21:57 • 16/12

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց Ռենին (տեսանյութ)

21:50 • 16/12

Սիրիայում մեկ օրում ավելի քան 35 մարդ է վերադաձել հայրենի տուն

21:34 • 16/12

Առանց տնտեսական գոտու էլ Մեղրում բնակարանների գներն ու վարձավճարները Երևանի ՀԱԹ–ի գների են. քաղաքապետ

21:28 • 16/12

Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստող քաղաքացու հանցակցին