Թուրքիայի ընդդիմությունը կդիմի ՄԻԵԴ` հանրաքվեի արդյունքները վիճարկելու նպատակով

09:49 • 21.04.17

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը` Ժողովրդահանրապետական կուսակցությունը, պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքները բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Ժողովրդահանրապետականները պնդում են, որ առանց հանրաքվեի ընթացքում 2.5 մլն չկնքված քվեաթերթիկների հարցը քննելու` հանրաքվեն օրինական համարվել չի կարող:

Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն մի քանի օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո: