Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց. Մխիթարյանը փոխարինման մտավ (տեսանյութ)

19:13 • 23.04.17

Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Բարնլիին»:

 

Խաղի 21-րդ րոպեին Մարսիալը բացել է հաշիվը, իսկ 39-րդ րոպեին Ռունին կրկնապատկել է այն:

 

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերյան թիմի պահեստայինների նստարանին էր և փոխարինման է մտել 80-րդ րոպեին:

 

Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը 63 միավորով 5-րդ հորիզոնականում է: