Հռոմի պապը ներգաղթյալների կենտրոնները համեմատել է համակենտրոնացման ճամբարների հետ

14:02 • 23.04.17

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին դադարել ներգաղթյալներին պահել հատուկ կենտրոններում, որոնցից շատերը, նրա խոսքերով՝ հիշեցնում են համակենտրոնացման ճամբարներ. հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Նա միաժամանակ բարձր է գնահատել այն պետությունների իշխանությունների գործունեությունը, որոնք ակտիվ օգնում են ներգաղթյալներին՝ նրանց մեջ առանձնացնելով Հունաստանը և Իտալիան:


Ֆրանցիսկոսը նշել է, որ ժամանակակից աշխարհում միջազգային համաձայնագրերն ավելի կարևոր են թվում, քան մարդու իրավունքները:


Հռոմի պապն այդ ելույթն ունեցել է կաթոլիկ եկեղեցում փախստականների ընտանիքների հետ հանդիպմանը: