Հրապարակվել են Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները

09:26 • 24.04.17

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ապրիլի 23-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները:

Ինչպես հայտնում է Reuters-ը, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը ստացել է ձայների 23.75%-ը, իսկ 2-րդ տեղում է հայտնվել«Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լը Պենը՝ 21.53%-ով:

Նշվում է, որ նախագահի պաշտոնին հավակնող 2 թեկնածուները 2 շաբաթից մրցելու են ընտրությունների 2-րդ փուլում:

Մինչդեռ մրցապայքարի մյուս մասնակիցներ Ֆրանսուա Ֆիյոնն ու Ժան-Լյուկ Մելանշոնը հավաքել են ձայների 19.91 և համապատասխանաբար՝ 19.64%-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մակրոնի թեկնածությանը կողմ են արտահայտվել Ֆրանսիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաև նրա նախկին մրցակիցներ Բենուա Ամոնն ու Ֆրանսուա Ֆիյոնը: