Աբովյանի գերեզմանատանը երիտասարդի դի է հայտնաբերվել՝ ծառից կախված
Աբովյանի գերեզմանատանը երիտասարդի դի է հայտնաբերվել: Tert.am-ի այս տեղեկությունը հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հայտնելով, որ ոստիկանությունն ահազանգ ստացել է:
«Ապրիլի 24-ին՝ ժամը 17:20 հաղորդում է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի հին գերեզմանատանը ծառից կախված դիակ կա»,- ասաց Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նա հայտնեց, որ նույն օրը մեկնած խումբը պարզել է, որ Աբովյան քաղաքի Սուրբ Ստեփանոս եկեղեցուց 80 մ դեպի վերև ծառից կախված վիճակում հայտնաբերվել է մոտ 30 տարեկան անձը դեռևս չպարզված տղամարդու դիակ:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ անձի ինքնությունը պարզվել է.«Նա Երևանի բնակիչ է և որոնվում էր անհետ կորած»։










