Coca-Cola-ն մտադիր է 1200 աշխատատեղ կրճատել վաճառքի ծավալների անկման պատճառով

10:04 • 26.04.17

Coca-Cola-ի վաճառքի ծավալները շարունակում են նվազել, ինչի պատճառով ընկերությունը մտադիր է 1200 աշխատատեղ կրճատել` կորուստը վերականգնելու հույսով:

Ինչպես հայտնում է CNN-ը, ընկերության` երեքշաբթի հրապարակված հաշվետվության մեջ նշվում է, որ կրճատումները, որոնք սկսվելու են տարվա երկրորդ կեսին, առավել լայնամասշտաբ ծրագրի մի մասն են:

Ընկերությունը նախատեսում է ծախսերի մեծածավալ կրճատումներ կատարել` 800 մլն դոլար խնայելու նպատակով:

Աշխատատեղերի կրճատումները կանդրադառնան ընկերության աշխատակիցների ընդհանուր թվաքանակի փոքր տոսկոսին: Ամբողջ աշխարհում ընկերությունն ավելի քան 100 000 աշխատակից ունի:

Նշվում է, որ ամերիկյան ընկերությունը վաճառքի ծավալների անկում է ունեցել վերջին մի քանի տարում, քանի որ սպառողները գնալով ավելի քիչ են շաքարով հարուստ ըմպելիքներ օգտագործում: