Fotospor. Թուրքական Գալաթասարայ ակումբը հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով
«Գալաթասարայը» հետաքրքրված է Գյումրիի «Շիրակի» 17-ամյա հարձակվող Վահան Բիչախչյանի ծառայություններով:
Այս մասին «Fotospor» լրատվական կայքին հղում կատարելով՝ հայտնում է «Ermenihaber.am»-ը:
Հաղորդվում է, որ թուրքական ակումբի սկաուտները տևական ժամանակ փոխարինող են փնտրել պորտուգալացի ֆուտբոլիստ Բրումային, և թեկնածուների թվում ակումբի ղեկավարությանը ներկայացրել են նաև հայ ֆուտբոլիստի անունը:
Նշվում է, որ Բիչախչյանը խոստումնալից ապագա ունեցող երիտասարդ է, որին «Գալաթասարայի» սկաուտները բացահայտել են Եվրոպայի` մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի խաղերի ժամանակ և հոկտեմբերից հետևում են նրա խաղերին:
Թուրքական կայքը հայ ֆուտբոլիստի խաղաոճը նմանեցրել է բելգիացի Քևին դե Բրույնեի ոճին:










