Մեծ Բրիտանիայում մի ամբողջ գյուղ են վաճառել՝ 40-ից ավելի տներով հանդերձ

05:50 • 27.04.17

Բրիտանական ներդրումային Albanwise ընկերությունը մի ամբողջ գյուղ է գնել Հյուսիսային Յորքշիր կոմսությունում: Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստի  գործակալությունը, գյուղը վաճառվել է 20 միլիոն ֆունտ ստեռլինգով:


West Heslerton կոչվող գյուղի տարածքում հսկայական ամառանոց կա 21 սենյակներով, ինչպես նաև 43 տուն, փաբ, այգի և խաղահրապարակ:


Ուշագրավ է, որ մինչ Albanwise-ի ձեռքն անցնելը, գյուղը պատկանել է 84-ամյա Էվա Դանուեյին, ով ժամանակին ժառանգել է այն հորից, իսկ 2010-ին ինքը վախճանվել է՝ որևէ ժառանգ չթողելով: