Քաղաքամեջ. զգացմունքների վավերագրություն (Ա տեքստ)
Քաղաքը շենք ու փողոց չէ և անգամ մարդիկ չեն քաղաքը: Քաղաքն այն բեմն է, որտեղ բարձրանում են նոր մտքերն ու գաղափարները, ապա տարածվում վարակի պես՝ ստեղծելով քաղաքային գունեղ միջավայր: Գաղափարական ռիթմ՝ ահա քաղաքը:
Մի հարյուր տարի էլ չի անցել այն Երևանի գլխով, որը խարխուլ, ցեխածեփ ու ճենճոտ մի գյուղաքաղաք էր. բնակիչների մեծ մասը հիվանդ գաղթականներ էին, ամեն օր սովից հարյուրները մահանում էին, սայլերն ամեն օր քարշ էին տալիս նվազագույնը հիսուն երեխայի դիակ, բանակի ոտքերին տրեխներ էին, չորս կողմից օղակված քաղաքը նեխում էր: Ինչ գաղափարական ռիթմ մի վայրում, ուր բոլորը մեն մի ձգտում ունեին` փախչել այդ կեղտոտ, տկլոր ու հիվանդ քաղաքից:
Բայց փախուստն այնտեղ է, որտեղ չկա երազանք, միտք ու գաղափար: Ահա՝ ինչ է տվել Թամանյանը Երևանին: Այն հետին գյուղաքաղաքը, ուր մի քար շարժելու համար դժվար էր անգամ սայլ ու ձի գտնելը, ուր քարտաշներին կերակրելու համար ստիպված եղավ վաճառել իր ամբողջ կարողությունը, անգամ անգլուհի կնոջ վերջին արդուզարդը. այն քաղաքը, ուր սոված, հիվանդ ու խելագար ամբոխը մի օր էլ հարայհրոցով ու քարակույտերով հասավ իր տան վրա և քնած երեխաների երեսին լցրեց պատուհանների կտորտանքը, նույնիսկ կարողացավ մի որոշ ժամանակ նրան էլ դուրս նետել քաղաքից և իր պես գաղթական դարձնել, հենց այդ քաղաքը, այնուամենայնիվ կանգնեց` իր մեջ առնելով աշխարհում նոր-նոր ձևավորվող մայրաքաղաքային տարածության նոր իմաստները, հոսքերն ու տեսությունները:
Թե չէ, Նեոլիթի մարդն էլ ուներ ճանապարհ, բնակատեղի, անգամ՝ կոյուղի: Քաղաքն իմաստն է մտքի, իմաստների տարածքը: Հակառակ դեպքում այն կկորցնի բանականությունը, կխեղդվի իր նրբանցքներում, կխճճվի անհաղորդ, փակ ու քայքայված բակերում, կմնա իր վրա ծանրացած շինանյութի տակ: Բայց քաղաքավարի չէ կրկին հիշեցնել, որ աշխարհում ավարտվել է բուն կապիտալիզմը, որ ընչաքաղցությունը վաղ թե ուշ քաոս է ստեղծում, որ զուտ նյութական ինքնաարարմամբ տարված հասարակական կենդանիների ամբողջությունը երբեք խաղաղ համակեցության չի հասնի, քաղաք, քաղաքականություն, քաղաքակրթություն չի ունենա: Սակայն, անշուշտ, մեզ հետ միշտ կլինի մեր կոնյակը, օտարի վզից կախվելու պատրաստ կարմիր նուռը, նարդու փեղկերին ու նաև մորմոքվող սրտի մեջ դաջված Արարատը, ազգային-ազատագրական քնարը, մեր Սարյանը, Թումանյանը, Գառնի-Գեղարդը, հայի սիրուն աչքերը, դարձյալ կոնյակը, մի քիչ գինի, Կոմիտասը և հատկապես` ցեղասպանությունը:
Ինչպես վերադարձնել քաղաքին իր իմաստային չափումները, իհարկե՝ հրահրելով գաղափարական վեճեր, այլ կերպ՝ վավերագրել քաղաքի խոհերն ու հատկապես զգացմունքները և սկսել քաղաքամեջից՝ հին ու նոր քաղաքի սեղմապատկերը դարձած Վերնիսաժից:
-Տիկին, ես Անգլիայից ժամանած զբոսաշրջիկ եմ, օգնեք ինձ, խնդրեմ: Ամեն տեղ մի բան են ցույց տալիս և ասում, թե սա է հայկական տարազը: Բայց միանգամայն տարբեր գույներ, տարբեր զարդանախշեր ու տարբեր ոճեր են: Իսկապես, անհասկանալի է՝ հիմա որն է հայկական իսկական տարազը:
-Էհ, մեր ճակատագիրն այնպիսին է, որ մենք ոչ մի միասնական բան չունեցանք: Ամեն նահանգ, գավառ, անգամ այդ գավառի ամեն մի տուն, օջախ իր առանձին տարազն ուներ:
-Օ՜, այ նորույթ. ես համարյա ամբողջ աշխարհը ոտքի տակ եմ տվել և ոչ մի տեղ այսպիսի բան չեմ տեսել: Կան, իհարկե, չնչին տարբերություններ, բայց Ձեր դեպքում նույն ժամանակաշրջանում լրիվ այլ գույների, ձևերի հախուռն շատրվաններ են, ամեն մի դեպքում բոլորովին այլ եռանկյունաչափություն է: Այստեղ մի բան այն չէ: Ապշելու բան է: Ես տղամարդկանց տարազների պրոֆեսիոնալ մասնագետ և դիզայներ եմ, իմ աչքն ամեն ինչ տեսնում է: Բայց, սա, օրինակ, հաստատ կովկասյան տղամարդու տարազ չի կարող լինել:
-Ափսոս, անգլերենս շատ լավ չի, թե չէ տեղը-տեղին կբացատրեի, է՜:
-Ասեք-ասեք, ես նրա թարգմանիչն եմ:
-Վայ, ինչ լավ է. դե ասեք նրան, որ Արևմտյան և Արևելյան տարազների հավաքածու է այստեղ ներկայացված: Տեսեք, գոգնոցներից սկսած մինչև զգեստները տարբերությունները ոնց են երևում: Օրինակ՝ սա Սեբաստիայի ամուսնացած կնոջ գոգնոցի օրինակ է, որովհետև կարմիր գույնի է և շեղանկյուն զարդարանքով: Կույս աղջիկն իրավունք չուներ այսպիսի գոգնոց կապել…
Հարևան սեղանից-Այ, ցավդ տանեմ, ուրիշ ձևի բացատրի, սա հիմա էլ ասելու ա՝ կույսն ինչ ա, սրանք քանի դար ա կո՞ւյս են տեսել, որ իմանան, թե դա ինչ ա: Կույսերը իրանց համար էն անհետացած դինոզավրերի պես բան են էլի: Էդ մարդը բերան-բերան էլ ասեց, որ ինքը մենակ տղամարդկանցով ա հետաքրքրված՝ թե ուզում ես բան ծախես դրա վրա՝ էդ կույսերին թող, անցի օղրաշներին: (Ծիծաղում են.Վ.Ս)
Զբոսաշրջիկ-Կարծես, փայլուն հումոր արեց այս մարդը, այո՞, ի՞նչ ասաց:
Թարգմանիչ-Առանձնապես, ոչինչ, ասում էր, որ իր խալիներն էլ, անպայման, նայենք… Ժողովուրդ, հետո ուզում եք էս երկիր տուրիստ գա, դուք էլ առևտուր անեք հա՞, գործից խոսեք: Նրան, այո, հետաքրքրում են տղամարդկանց տարազները, և նա սպասում է, որ իր հարցին պատասխանեք:
-Դե ես ասի խորքային տամ պատասխանը: Ես էլ վաճառական չեմ, տասնյակ տարիներ աշխատել եմ ազգագրության թանգարանում: Ասելիքս այն է, որ Արևմտյան Հայաստանի տարազներն ավելի ճոխ են եղել, աչքի են ընկել ավելի տաք գույներով, ոսկեթել, արծաթաթել ասեղնագործություններով: Օրինակ՝ Արևմտյան Հայաստանի գավառներում տղամարդը գառան կամ ոչխարի մորթուց գլխարկ չի դրել, այլ այս կոնաձև ճերմակ գլխարկները, և կարճ վերնազգեստի ու չուխայի փոխարեն էլ կրել է վերնաշապիկ և ասեղնագործ տաբատներ: Սա բավականին բարձր կուլտուրայի մասին է հենց խոսում…
Հարևան սեղանից -Հա, բա ոնց, էս զիբիլի մեջ կորած քաղաքդ էլ ա բարձր կուլտուրա: Հեսա էս մարդը որ ֆռա ասի՝ բա որ սենց բարձր կուլտուրա ունեք, խի՞ ա Երևանն էս օրի, հը՞, ի՞նչ ես պատասխանելու: Մի հատ հարցրու էլի, հարցրու, ասա՝ Երևանն ինչ տպավորություն թողեց քո վրա:
Թարգմանիչ-Չէ, առանձնապես դժգոհ չի՝ թու, թու, թու: Բայց, իհարկե, ասում էր, որ կանաչ գոտիները քիչ են, մաքուր չի քաղաքը:
-Բայց ուր ա ստեղ քաղաք, որ մի հատ էլ մաքուր լինի: Ոնց կերան է՜, մեր գյոզալ քաղաքը: Հիմա էլ կանգնում, ասում են՝ իսկական Էրեվանցի չկա, ստեղ սաղն էլ գեղցի են:
Թարգմանիչ -Վայ, անհարմար է, ավելի լավ է ես իրեն տանեմ էստեղից, աշխատեք գոնե հյուրերի մոտ էդպիսի բաներ չխոսել:
-Դե ասա բերաններս կարենք, սսկվենք նստենք էլի, Էրեվանում խի տանտեր մնա՞ց, սաղ էլ հյուր են էլի, իսկական էրեվանցիներին լարեցին ստեղից, տները քանդեցին, մի սամալյոտի փող տվին՝ թե թռեք ստեղից: Կարո՞ղ ա սուտ եմ ասում: Էն «Կոզիրյոկ» նստող տղերքից մեկն էլ չկա հիմա: Իրանք էին է քաղաքը, իրանք:Քուր ջան, չհասկացա, էդ խի՞ ես ինձ նկարում, գեբեշնիկ ե՞ս:
-Չէ, չէ, հակառակը՝ լրագրող եմ:
-Բայց քո թեման ո՞րն ա, որ ես էլ պարտադիր դրա մեջ պիտի լինեմ:
-Գիտե՞ք, ես Վերնիսաժի հին երևանցիներին եմ փնտրում և շատ ուրախ եմ, որ Ձեզ գտա, մի հարց տամ Ձեզ. գյուղացիներն ու քաղաքացիներն իրարից ինչո՞վ են տարբերվում:
-Շատ բանով, շատ: Բայց դու հարցը սխալ ես տալիս: Գյուղացին իրա գյուղում լրիվ ուրիշ մարդ ա, քաղաքում՝ ուրիշ: Ինքը գյուղում կոմպլեքսավորված չի, իրա ուշքը իրա հողուջրին ա, իրա անասունին, բանին: Մարդն արդար աշխատում, ապրում ա: Բայց որ ընկավ քաղաք՝ վերջ, լրիվ փոխվում ա հոգեբանությունը: Նա ոչ թե ուզում ա քաղաքի օրենքներին ենթարկվի, այլ քաղաքն իրեն նման սարքի: Ու էդ հողի վրա էլ սկսվում է ամեն ինչ՝ նրանց անկշտությունը, պնդաճակատությունը, տես՝ Էրեվանն ինչ սարքեցին: Սպասարկու գեղաքաղաք, որովհետև սպասարկելը գյուղացու գործ ա, քաղաքը պիտի արդյունաբերություն տա, արտադրի: Ստեղ մի լավ ընկեր ունեմ, արի քեզ տանեմ իրա մոտ, նա քեզ լավ կբացատրի սպասարկուն ինչ ա, էն օրը հենց էդ էինք խոսում իրար հետ:
-Վարպետ բարև. էս աղջիկը սկզբում ինձ մի լավ ջղայնացրեց, հիմա կարելի ա ասել, որ ազիզ ընկերներ դառանք, ժուռնալիստ ա:
-Էհ, ես էլ ասի, հաճախորդ ես բերել, անտերը արդեն երեք օր ա մի գործ չի կպնում:
-Էհ, ախպերս, ո՞ւր ա գործ, էս քաղաքը մեռնում ա, մեռնում:
-Չէ, չի մեռնի, երբեք չի մեռնի, մենք հրաշք ջահելություն ունենք. Ձեր ժամանակ էսպիսի սիրուն երիտասարդություն կա՞ր:
-Չէ, որտեղի՞ց, բոլորը 100 տարեկան զառամյալ ծերունիներ էին, մենք ի՞նչ ենք ստեղծել որ: Ավազի վրա մի երկիր, որ եկաք մի հատ հո՛ արեցիք ու փլեցիք: Պատմությունը 88-ից ա գրվել, դրանից առաջ ոչ երկիր ա եղել, ոչ քաղաք…
-Հրաշալի սարկազմ ունեք, հիացա:
-Բա, դու էլ որ մի 40 տարի նստեիր մեր «Կազիրյոկի» ուղիղ աշխատանքային գաղութում, դու էլ էդպիսի սարկազմ կունենայիր:
- Բայց էդ «Կազիրյոկի» ֆենոմենը, ճիշտն ասած, մինչև հիմա անհասկանալի մնաց: Տեսեք, էն ժամանակ «Պոպլավոկը» դերասանական էլիտայինն էր, կարծես, «Սկվոզնյաչոկում» հիմնականում հավաքվում էին գրողներն ու նկարիչները, բայց «Կոզիրյոկը» մի տեսակ հախուռն հավաքատեղի էր, չէ՞, մի պարզ ֆուտբոլասերից մինչև կարկառուն արվեստագետներ գրեթե ամեն օր մի տանիքի տակ հավաքվում, զրուցում էին:
-Իսկ ո՞վ ասեց, թե ֆուտբոլը արվեստ չի, էն էլ էն ժամանակվա «Արարատի» խաղերը: Հենց էն, որ մի պարզ ֆուտբոլասերը «Կազիրյոկում» էր, հենց դա դարձրեց Արարատին չեմպիոն: Բա հենց ֆուտբոլասերն ա թիմին ստիպում լավ խաղալ: Հետո էլ երևանցիները մի լավ վարպետին, մի լավ բանվորին սիրել ու հարգել գիտեին: Որ տեսնում էին մի տեղ շինարարություն է գնում, էդ վարպետի համար իրենց տնից «պերերիվ» էին տանում, դա դու գիտե՞ս: Էդ հիմա ա, որ քթները սենց ցցել են՝ էն ժամանակ աշխատավոր մարդը արժեք էր, հեղինակություն էր երևանցիների համար: Հիմա քաղաքագլուխ են ընտրում, չէ՞. քաղաքագլուխը Գրիգոր Հասրաթյանն էր, է՜, սրանցից ինչ քաղաքագլուխ: Գնում, կանգնում էր բանվորի կողքը, հավասարը հավասարի հետ, դրա համար էլ քաղաք կառուցեց, քաղաքային կուլտուրա ստեղծեց: Որովհետև նա սիրում էր ոչ միայն Երևանը, այլ երևանցիներին, և կառուցում էր ոչ թե Երևանի համար, այլ՝ երևանցիների: Դուք հասկանո՞ւմ եք դրա տարբերությունը:
-Իհարկե, աստվածաշնչյան ճշմարտություն է՝ «Շաբաթն է տրված ձեզ, և ոչ թե դուք՝ շաբաթին»:
-Հենց դա է, այո՛: Իսկ Գրիգոր Հասրաթյանից հետո սկսեցին հակառակն անել՝ ոչ թե քաղաք մարդկանց համար, այլ՝ մարդիկ քաղաքի համար: Ամեն մեկն իրա գլխու մի բան քանդում կամ շինում է: Ոչ մեկը չի ասում, որ սա սեյսմիկ գոտի է, վաղը էս ամբողջը փլվելու է իրենց զավակների ու թոռների գլխին: Ես քեզ մի բան ասեմ՝ կզարմանաս. էն ժամանակ մենք ոչ մի տարբերություն չէինք դնում՝ սա հարևանի երեխան է, թե բարեկամի, ընկերոջ կամ՝ հենց մեր: Թաղի որ տնից էլ մի ճաշի հոտ գար, գիտեինք, որ մենք էլ ենք դրանից ուտելու: Էնքան սեր կար ախր էս քաղաքում:
- Ինչո՞ւ պիտի զարմանամ. ես մինչև 5-րդ հարկից բակ էի ուզում իջնել, ամեն մի հարկում մի հարևան բռնացնում էր և դասերս հարցնում: Գիտեին, որ մաման գործից ուշ է գալիս և բոլորն իրենց պարտքն էին համարում դասերս սովորեցնել, հացավորել, բակում աչքները վրաս պահել, մերություն անել: Որ հիշում եմ, չգիտեմ արդեն լա՞մ թե՞ խնդամ:
- Ինչո՞ւ, դա վատ բա՞ն էր:
-Չգիտեմ, բայց արդյո՞ք էսպիսի ջիգյարը քաղաքային մշակույթի արտահայտություն էր, արյան այսպիսի կանչերը, կարծես, գյուղական միջավայրին են հատուկ, չէ՞: Ես շատ եմ զրուցել հին երևանցիների հետ, և նրանք, հիմնականում, հենց այս ջիգյարի մասին են խոսում, որ եղել է քաղաքում:
-Քաղաքը մարմին է և հոգի: Հին Էրեվանը մեջտեղից վերացնողները սա լավ գիտեին՝ մարմինը քանդում, ավերում ես՝ հոգին մեռնում է: Մեր իշխանավորների մեծ մասը, որ «պադավատներից» իջնի՝ Երևանում կկորի, չգիտի քաղաքը: Իսկ ոնց պիտի մի բան սիրես, եթե չգիտես դա ինչ է: Իրենք չգիտեն Երևանն ինչ է, դրա համար էլ նրա գլխին էս օյինը դրեցին:
-Չէ, չէ, քաղաքն աճող օրգանիզմ է, բա չմեծանա՞ր, չզարգանար:
-Մայրիկ ջան, քանի՞ տարեկան եք:
-Ես Երևանի աղջիկ եմ:
-Պահ, աղջիկ է՜, 80-նն անց է, հաստատ: Բայց բարի, աշխատասեր ու շատ ազնիվ կին ա, էդ ինչ վաճառում է, բոլորը իր ձեռքով է գործել, այ նրանից հարցազրույց վերցրու, չես փոշմանի, հաստատ:
-Դե ինչո՞ւ անպայման ինձնից, կարող է ավելի արժանավորներին գտնել:
-Մայրիկ, շուտով Երևանի իշխանություն ենք ընտրելու. որպես հին երևանցի՝ ի՞նչ խորհուրդ կտաք մեզ, ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել:
-Ի՞նչ ասեմ, իշխանությունն Աստծուց է: Եթե քաղաքացիք ազնիվ, արդար են՝ Աստված նրանց լավին է ուղարկում, իսկ եթե անազնիվ են, ստախոս, որպես պատիժ ամենավատն է գալիս: Էդպես եղել է, էդպես էլ կլինի:
-Հիմա մենք լա՞վն ենք, թե՞ վատը:
-Էդ հարցին ամեն մարդ ինքը պիտի պատասխանի, ես ինչ իմանամ՝ դու լա՞վն ես, թե՞ վատը, արդա՞ր ես, թե՞ անարդար: Բայց եթե վատ իշխանություն եկավ, ուրեմն ժողովրդի մեծամասնությունն այնքան էլ լավը չէ: Ժողովուրդը գիտե՞ս երբ է վատը դառնում՝ երբ չի աշխատում, պարապ է: Պարապ գլխին տեր է կանգնում սատանան: Ես մասնագիտությամբ բանասեր եմ և կարող եմ ներկայացնել ժողովուրդ բառի ստուգաբանությունը՝ ժողովելն է, հավաքելը: Իսկ երբ մարդիկ անգործ են, չեն ժողովում իրենց խելքը, ուժը, նրանց չես կարող ժողովուրդ կոչել:
-Մայրիկ, իսկ ի՞նչ արժեքներ կային հին Երևանում, որ հիմա անհետացել են, չկան:
-Գիտեք, ես դեմ եմ էն լացուկոծին, որ քանդեցին, վերացրին մեր քաղաքը: Ոչ: Հակառակը՝ ես հիանում եմ, ուրախանում եմ, որ մի տեղ քարը քարի վրա են դնում, մի նոր բան են կառուցում: Էն 90-ականներին, որ մի կռունկ չէի տեսնում քաղաքում, սիրտս ճաքում էր: Ուրախացեք այս կռունկներով: Որտեղ շատ կռունկներ շարժվեն, այնտեղից պատերազմը կվախենա, չի գա: Աշխատանք, սա ա իմ կրոնը. գիշեր-ցերեկ գործում եմ և ամեն օր ուզում եմ մի նոր նախշ սովորել, գրքեր եմ քրքրում, կարդում, չեմ ուզում երեկվա նախշն անել: Ասում եմ՝ էսօր էլ Աստված ուզեց, որ դու ապրես, ուրեմն պիտի մի նոր բան սովորես, մի նոր բան անես: Տես՝ հարցիդ դժվար եկա, որովհետև հենց աշխատանքի մասին էի ուզում ասել: Հենց աշխատանքի նկատմամբ սերն է պակասել մեր քաղաքում: Առաջ Երևանում ոստիկանները մտնում էին կինոթատրոնները և ստուգում, ասում էին՝ էս ցերեկվա ժամին բա դու չես աշխատում, ինչ գործ ունես այստեղ: Էդպես մետրո, ավտոբուսներ էլ էին մտնում, չաշխատելու իրավունք չկար: Դե հիմա համեմատի:
- Բայց նախկին Երևանում կյանքը միապաղաղ չէ՞ր՝ տնից գործի, գործից տուն, բա զվարճա՞նքը, որտեղ էիք Դուք գնում զվարճանալու:
-Ինչո՞ւ էր միապաղաղ, հրաշալի հարևանություն կար, գրքեր, գրադարան, պարահրապարակներ կային՝ լավ, կենդանի երաժշտությամբ, Հրապարակը կար, ի վերջո, ամբողջ երիտասարդությունն այստեղ էր իջնում: Հրապարակը հենց քաղաքի սիրտն էր. երիտասարդներն իրար հետ ծանոթանում, ժամադրվում էին այստեղ, ծաղկեփնջեր, համբույրներ, որն ասեմ, որը թողնեմ:
-Բա որտե՞ղ էին նայում Ձեր աչալուրջ ծնողները և հատկապես խստաբարո եղբայրները, թույլատրո՞ւմ էին:
-Իհարկե, թույլատրում էին, բա առանց ծանոթանալու, հանդիպելու ինչպես պիտի երիտասարդներն ամուսնանային: Հիմա, եթե կուզեք, ծնողներն ավելի շատ եմ միջամտում ամուսնության հարցով, քան էն ժամանակ: Հիմա հարուստ, աղքատի հարց է մեջտեղ եկել, իսկ էն ժամանակ սերն ամենագլխավորն էր, հարուստ-աղքատ էլ, կարծես, չկար։ Մեզ համար կարևոր էր, որ տղան շատ գրքեր կարդացած լինի, լավ ձայնասկավառակներ լսի, ազնիվ, բարի, խղճով լինի, խղճով:
-Բա, էդ հիմա ա, որ լավ տղեն փող ունեցող զոռբան ա, իսկ էն ժամանակ լավ տղեն ուրիշի մատից փուշ հանողն էր, իր գործի լավ մասնագետը՝ լավ բանվորը, լավ շինարարը: Դաժե գողական աշխարհն էր արդարությանը հետևում, ոչ թե հիմիկվա սուտի, գործ տվող գողականը, որ օրթախա միլիցու հետ: Օֆ, քուր ջան, բերաններս ես բացում: Հենա՝ Ռուբիկն ասել ա էլի սաղ՝ քո իսկական սիրահարները քեզ լքեցին, իմ Երևան, անտերուդուս մուրացկանները դարձան քեզ տեր ու տիրական…
- Հե՛յ, լավ մանրո ՛ւք,
Ասե ՛ղ, հուլո՛ւնք,
Մատնի՛ք, մարջա՛ն,
Ապարանջա ՛ն...
Էսպես կանչելով, անցնում էր ինքը…..ողջո՜ւյն, Ջավախյան, գրի արքա՝ չարչու կերպ մտած:
-Բա չե՞ս լսել, որ ասել եմ՝ ես թագավոր եմ՝ չարչու կերպարանքով: Տղե՜րք կոֆեն բերեք, էս իմ ազիզ քուրն ա, ինքը…
-Ջավախյան, ինձ չգովես, ես շատ արագ եմ երես առնում: Էդ գովասանքի տեղը մի հարցազրույց տուր:
-Է՜հ, ամոթ ա, չէ, նույն բաները տասը անգամ հո չեմ ասի: Հենա, մի նենց ընտիր հարցազրույց ես արել հետս, որ դնելու եմ էս իմ նոր գրքում: Էս վերնիսաժը իսկականից մորս փորն ա: Արի նստի կողքիս. կոֆեից սկսենք, հեսա մի բարեկենդան կերևա՝ կանցնենք օղու:
-Հա, բա ոնց, ինձ էլ հենց գործից դուրս արին, գալու եմ՝ պահես: Եկել եմ էստեղ գործ անեմ, գործ:
-Ամա՜ն, սպասի, հեսա քեզ նենց մի գործ ասեմ, չլսված, չտեսնված նենց բան ասեմ՝ բերանդ մնա բաց, էն ժուռնալիստներով ոնց եք է ասում՝ էքսկլյուզիվ, լրիվ էքսկլյուզիվ հարցազրույց: Հեսա, որ ասեմ, տես ոնց ես ախպորդ ճակատը պաչելու: Վազգեն Խաչիկյանին գիտես, չէ՞:
-Ոնց չգիտեմ, բա էս մեր արդար երկրի մինուճար կաշառակեր պաշտոնյային ո՞վ չգիտի: Բայց նա նստած չի՞:
-Դե հեսա տես՝ ախպերդ ոնց ա իրան զանգում ու հեռախոսը դնում ականջիդ. հենա՝ վերցրեց:
Վազգեն, լսո՞ւմ ես, բարև, ոնց ես…
Շարունակելի
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Իրադարձային
-
16:31 • 19.04.24 Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN