Նրանք դեռ շատ կզղջան. Չավուշօղլուն սպառնացել է ԵԽԽՎ-ին

09:35 • 28.04.17

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից երկրի նկատմամբ քաղաքական մոնիթորինգի վերսկսման որոշումից հետո սպառնացել է կառույցի անդամներին:

Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, Չավուշօղլուն, քննադատելով ԵԽԽՎ-ին, հայտարարել է, որ Եվրամիությունը երկակի խաղ է խաղում:

«Նրանք չեն ուզում մեզ ներս թողնել, բայց միևնույն ժամանակ չեն էլ ուզում մեզանից հեռանալ: Նրանք դեռ շատ կզղջան», - ասել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵԽԽՎ-ն հավանության է արժանացրել Թուրքիայում ժողովրդավարական կառույցների գործունեության մոնիթորինգի վերաբերյալ օրինագիծը: Օրինագծի հիմքում ընկած է Թուրքիայում վերջին շրջանում մարդու իրավունքների, մամուլի ազատության, օրենքի գերակայության ոլորտում գրանցված լուրջ հետընթացի մասին վկայող զեկույցը: