Թուրքիայում արգելել են ծանոթությունների հեռուստաշոուն

03:12 • 30.04.17

Թուրքիայում արգելել են տղամարդկանց և կանանց միջև ծանոթություններին նվիրված հայտնի հեռուստաշոուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Չեն կարող թույլատրվել ռադիո և հեռուստատեսային այն հաղորդումները, որտեղ մարդիկ ծանոթանում են՝ իրենց կողակից գտնելու նպատակով»,- նշված է համապատասխան կարգադրության տեքստում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանություններն արգելափակել են նաև Վիկիպեդիան, որը «բացասաբար է ազդում Անկարայի իմիջի վրա»: