Ռեալը և Աթլետիկոն գոլերի 26 տոկոսը խփում են վերջին 15 րոպեներին

10:55 • 02.05.17

Մադրիդի «Աթլետիկոն» և «Ռեալն» ընթացիկ մրցաշրջանում գոլերի 26 տոկոսը խփել են հանդիպման վերջին 15 րոպեներին,- հաղորդում է «Marca»-ն:

 

«Արքայական ակումբը» վերջին 5 րոպեներին խփել է 40 գնդակ: Դրանցից 25-ը գրանցվել են Իսպանիայի առաջնությունում, ինչը «սերուցքայիններին» բերել է 17 միավոր:

 

«Աթլետիկոն» աչքի է ընկել Իսպանիայի առաջնության վերջին երկու հանդիպումների 85-րդ րոպեներին:

 

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի` «Ռեալի» և «Աթլետիկոյի» հետ առաջին հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: