Թրամփն ու Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենան. Սպիտակ տուն

09:09 • 02.05.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր՝ մայիսի 2-ին, հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես նշում է Reuters-ը, այս մասին տեղեկացրել է Սպիտակ տունը:

Թրամփի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի փոխանցմամբ՝ 2 տերությունների ղեկավարները կքննարկեն սիրիական հակամարտությունը, Մոսկվայի կողմից այդ երկրի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմին ցուցաբերվող աջակցությունը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո դեռևս չի հանդիպել ռուս գործընկերոջը, թեպետ բազմիցս նշել է, որ հարգում է նրան:

Մինչդեռ Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Թրամփի օրոք Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն է՛լ ավելի են լարվել: