Շվեյցարիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանը ենթարկվել է հարձակման

10:04 • 02.05.17

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի վրա, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:

Դիմակավորված անձինք ներկանյութեր և քարեր են նետել շենքի ուղղությամբ, ինչի հետևանքով շենքը կրել է նյութական վնասներ:

Հայտնի է նաև, որ դիմակավորված անձինք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վանկարկումներ են հնչեցրել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն ուժեղացրել են հյուպատոսության շուրջ հսկողությունը: