Ա՛յ մարդ, մանդատից չեմ հրաժարվել, ասե՞մ հրաժարվել եմ. Մուշեղ Սաղաթելյանը ԿԸՀ–ում է (տեսանյութ)

14:55 • 03.05.17

 

Ինքնաբացարկի դիմումի չեղարկման նպատակով այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով է եկել «Ծառուկյան» դաշինքից Շիրակի մարզից տարածքային ցուցակով առաջադրված Մուշեղ Սաղաթելյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դիմում է բերել, որով պահանջում է չեղյալ համարել իր անունից գրված ինքնաբացարկի դիմումը: «Ա՛յ մարդ, մանդատից չեմ հրաժարվել, ասե՞մ հրաժարվել եմ»,-ասաց նա:

Նա վստահեցրեց, որ ինքնաբացարկի դիմում չի գրել` ո՛չ ընտրություններից առաջ, ո՛չ ընտրություններից հետո:  Հարցին, թե ով է գրել, նա պատասխանեց՝ «թուլաթը»: Մուշեղ Սաղաթելյանն ընդգծեց, որ խարդախություն է տեղի ունեցել և ԿԸՀ նիստից հետո կհայտարարի, թե խարդախը ով է: Նա նաև ընդգծեց, որ Ծառուկյանի հետ չի խոսել:

Սաղաթելյանը լրագրողներին հորդորեց իրեն հանգիստ թողնել, քանի որ ինքը դեպքի վայրում է, լարված իրավիճակ է: Ի դեպ՝ նշենք, որ ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորի այս թեկնածուն երկար ժամանակ չէր կարողանում մուտք գործել ԿԸՀ համապատասխան սենյակ, քանի որ հեռախոսազանգերին չէին պատասխանում, որպեսզի թույլատրություն ստանար։ Նրա գնահատմամբ՝ այս կերպ ԿԸՀ–ն միտումնավոր փորձում է ձգձգել: