ԱՆ առաջարկած փոփոխությունը գործիք է քննչական մարմնի ձեռքին՝ ցանկացած քրգործ իր գծած սցենարով առաջ տանելու համար. Նորայր Նորիկյան

21:11 • 03.05.17



Արդարադատության նախարարությունը Կառավարության հաստատմանը ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվեց: Նախագծի, առաջարկվող փոփոխությունների , հակասությունների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:

-Պարոն Նորիկյան, Արդարադատության նախարարությունը Կառավարության հաստատմանը ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվեց:Համաձայն դրա՝ առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ անել Քրեական օրենսգրքի 332-րդ, 338-րդ և 339-րդ հոդվածներում:Փոփոխություններից մեկը վերաբերում է սուտ ցուցմունք տալուն, այսինքն՝ անձը չի ենթարկվի քրեական պատասխանատվության, եթե մինչև դատական ակտի կայացումը հայտնի, որ սուտ մատնություն է տվել:Այստեղ ինչպես, օրենքի որ կետերով բացառել այն, որ անձը միտումնավոր սուտ ցուցմունք չի տա նախաքննական մարմնին, որ կասկածյալն, օրինակ՝ կալանավորվի, և մի տասը ամիս անց նույն ցուցմունք տվող անձը չի հայտնի, որ սուտ ցուցմունք է տվել:Ինչպե՞ս բացառել սա, ո՞րն է երաշխիքը: Նույնը նաև կեղծ եզրակացություն կամ սխալ թարգմանություն անելուն է վերաբերում:

-Դուք ճիշտ եք: Կառավարության այդ որոշումն իմ կարծիքով, պարունակում է վիճահարույց ձևակերպումներ: Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել այն խմբագրությամբ, որ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե իր արարքը նշանակություն չէր կարող ունենալ գործի լուծման համար, կամ նա մինչև նախնական քննության ավարտը կամ դատական քննության ընթացքում մինչև դատարանի կողմից դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը կամովին հայտնել է իր տված սուտ ցուցմունքի, կեղծ եզրակացության կամ սխալ թարգմանության մասին, եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում:»

-Նման ի՞նչ օրինակներ կան, որոնք կայացվել են դատարանների կողմից:

-Որպեսզի հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, ապա հղում անեմ  ՀՀ վճռաբեկ դատարանի 27.08.2010թ. թիվ ԼԴ/0301/01/09 քրեական գործով կայացրած որոշման մեջ արտահայտած դիրքորոշմանը, ըստ որի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված սուտ ցուցմունք տալու հանցակազմի առկայության կամ բացակայության մասին հետևության հնարավոր կլինի հանգել միայն համապատասխան դատական ակտը կայացնելուց հետո:

Նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «...միայն դատարանի կողմից արդարադատության իրականացումը ենթադրում է, որ մինչդատական վարույթում արված հետևությունները նախնական բնույթ են կրում և իրենցով փաստացի չեն կարող փոխարինել վերջնական դատական ակտով կատարվող հետևություններին:

Եթե որևէ ցուցմունք գնահատվի որպես «սուտ» նախքան տվյալ գործով վերջնական դատական ակտով այդ ցուցմունքի գնահատումը, ապա դա կխաթարի արդարադատության Սահմանադրական գործառույթի բուն էությունը»:

Ինքս ամբողջովին համաձայն եմ օրինագծի վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատի կողմից տրված մասնագիտական եզրակացությանը, որում, ըստ էության, հղում կատարելով վերը հիշատակված իրավական դիրքորոշմանը, կարծիք է արտահայտվում, որ «....եթե քրեական գործով մինչդատական վարույթում քրեական հետապնդման մարմինը հնարավորություն ունենա քրեական հետապնդում հարուցել ենթադրաբար սուտ ցուցմունք տված անձի նկատմամբ, ապա քրեական հետապնդման ենթարկվող անձը կարող է արդարացված մտավախություն ունենալ առ այն, որ դա իր հանդեպ հոգեբանական ճնշում է մեղադրանքի կողմի համար ցանկալի ցուցմունքներ ստանալու նպատակով: Այդ մտավախությունից դրդված՝ քրեական հետապնդման ենթարկվող դատավարությանը մասնակցող անձը կարող է փոխել իր ցուցմունքները մեղադրանքի կողմի համար ցանկալի եղանակով՝ անգամ քրեական հետապնդման մարմնի համապատասխան աշխատակիցների բարեխղճության պարագայում, ինչ պայմաններում կխաթարվի արդար դատաքննության Սահմանադրական արժեքը և հանրային շահը»:

Վերը նշված դիրքորոշումների համակողմանի վերլուծությունը հնարավորություն է տալիս հանգելու այն հետևությանը, որ նախ համապատասխան գործով վերջնական դատական ակտ կայացնելը, մինչդատական վարույթի ընթացքում անձի տված ցուցմունքը չի կարող որակվել որպես սուտ՝ թե՛ ցուցմունքը տված անձի, թե՛ մինչդատական վարույթն իրականացրած մարմնի կողմից: Երկրորդը՝ սուտ ցուցմունքի առկայության կամ բացակայության մասին հետևության հնարավոր է հանգել բացառապես դատարանի կողմից արդարադատության իրականացումից հետո համապատասխան դատական ակտը կայացնելու միջոցով:

-Այստեղ փաստորեն ռիսկեր կա՞ն, որ անհրաժեշտության դեպքում կարող են «ստեղծվել» վկաներ ու ցանկալի ցուցմունքներ:

-Այո՛, ինքս տեսնում եմ  դրա մեջ ռիսկեր, որ հարկ եղած դեպքում կարող են «ստեղծվել» պատվիրված սուտ ցուցմունքներ, որոնք հիմք կտան վարույթն իրականացնող մարմին այս կամ այն անձանց ժամանակավորապես մեկուսացնելու համար համապատասխան միջնորդություն հարուցելու դատարան, որը, ցավոք սրտի, կբավարարվի անկախ ու անաչառ դատարանի կողմից:

Այլ կերպ ասած, մինչդատական վարույթում շահագրգիռ սուբյեկտների կողմից կարող են «ծնվել» արհեստական վկաներ, ովքեր նախաքննության որոշակի փուլում կտան սուտ ցուցմունքներ, որոնք հիմք կհանդիսանան անձանց մեղադրանք առաջադրելու և կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, իսկ որոշ ժամանակ հետո, նույն շահագրգիռ սուբյեկտների կողմից համապատասխան հորդորից կամ հրահանգից հետո նշված «վկաները» կհրաժարվեն իրենց կողմից տրված «սուտ» ցուցմունքներից՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից:

Իմ կարծիքով, սա լրջագույն գործիք է քննչական մարմնի ձեռքին՝ ցանկացած քրեական գործ իր գծած սցենարով առաջ տանելու և վերջին հանգրվան հասցնելու համար, ինչը, բոլոր դեպքերում, անթույլատրելի է:

- Նախագծով առաջարկվում է նաև տարանջատել և պատասխանատվությունը խստացնել, երբ անձը հրաժարվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ ցուցմունք տալուց: Ի՞նչ է սա ենթադրում իրենից:

-Ըստ էության` Քրեական օրենսգրքում առաջարկվում է ամրագրել նոր հանցատեսակ, քանի որ առաջարկվում է հետևյալը. վկայի կամ տուժողի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով…

Մեծ հաշվով, գաղափարն ընդունելի է, որ վկայի կամ տուժողի կողմից ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործի վարույթի կամ մեղադրանքի առնչությամբ, կամ շահադիտական դրդումներով ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքում սահմանվի առանձին պատժատեսակ և առավել խիստ, քան ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքում:

Սա կանխարգելիչ բնույթ ունի, և կարծում եմ, որ զսպող հանգամանք կարող է հանդիսանալ՝ անձանց հանիրավի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ չմեղադրելու համար:

-Այս կետերի փոփոխությամբ այլ դրույթներ ևս փոփոխության ենթակա՞ չեն: Հակասահմանադրական ոչինչ ի հայտ չի՞ գալիս:

-Ընդհանրապես, մեր երկրում իրականացվող ողջ քրեական քաղաքականությունն է ենթակա արմատական փոփոխությունների, որոնք պետք է համահունչ լինեն արդի մարտահրավերներին ու տնտեսության զարգացման միտումներին, փոփոխված սահմանադրության պահանջներին և հասարակական տրամադրություններին: Դա էլ այլ քննարկման թեմա է:

 

 

 

Բեթղեհեմ Արաբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

05:14 • 20/09

ՄԱԿ-ը չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի բանակցություններին. Գուտերեշ

04:44 • 20/09

Հարավային Օսիան պատրաստ է ուղիղ երկխոսություն սկսել Վրաստանի հետ

04:17 • 20/09

Ավտովթար Երևանում. բախվել են Tavris, Mercedes և ВАЗ 2121 ավտոմեքենաները. shamshyan.com

03:59 • 20/09

Փոթորկի հետևանքով ԱՄՆ-ի ափերին թունավոր մրջյունների «կղզյակներ» են առաջացել (տեսանյութ)

03:16 • 20/09

Ջորջ Բուշ կրտսերը կոչ է արել մակեդոնացիներին կողմ քվեարկել անվանափոխությանը

02:41 • 20/09

Տեխասում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է ավտոմեքենաների վրա. կան տուժածներ

01:59 • 20/09

ԱՄՆ-ը պատրաստ է փոխել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների ձևաչափը

01:37 • 20/09

Վատիկանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց

01:25 • 20/09

ՉԼ. «Ռեալը» ոչ մի դժվարություն չունեցավ «Ռոմայի» հետ խաղում (տեսանյութ)

01:14 • 20/09

Ասադը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին՝ Իլ-20 ինքնաթիռի կործանման կապակցությամբ

00:01 • 20/09

Իսրայելական օդուժի հրամանատարը սեպտեմբերի 20-ին կժամանի Մոսկվա՝ տեղեկություններ հաղորդելու Իլ-20-ի կործանման մասին

23:48 • 19/09

Պակիստանի նախկին վարչապետ Շարիֆը դատապարտվելուց երկու ամիս անց ազատ է արձակվել բանտից

23:42 • 19/09

Չստացված նորամուտ. Ռոնալդուն կարմիր քարտ է ստացել Վալենսիա-Յուվենտուս խաղում (տեսանյութ)

23:28 • 19/09

Գիտնականները պարզել են Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի մնացորդների գտնվելու հավանական վայրը

23:23 • 19/09

Չի կարող Երևանն ունենալ 180 մլն դոլարին համարժեք, Գյումրին՝ 6 միլիոնի բյուջե. Ս. Բալասանյանը՝ Տ. Ավինյանին

23:09 • 19/09

Թրամփը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ նոր հանդիպման մասին

23:01 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». ուղիղ հեռարձակում

22:56 • 19/09

Տրագիզմն այն կլինի, եթե պատմական հեռանկարում պարզվի՝ Ն. Փաշինյանը հերթական Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին. Ա. Աշոտյան

22:53 • 19/09

85-ամյա իռլանդացին կանխել է զինված կողոպուտը՝ ստիպելով գողերին փախչել (տեսանյութ)

22:47 • 19/09

Բրազիլիայի քացաքացին մոլորվել է Կոտայքի մարզում՝ Ակնալիճ տանող լեռնային հատվածում

22:40 • 19/09

Թրամփը երկարաձգել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո սահմանված պատժամիջոցները

22:33 • 19/09

Զարմանալի է, որ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաները նման բիրտ լեզու են օգտագործում. գերմանացի մասնագետը՝ Երևանում քարոզարշավի մասին

22:21 • 19/09

Իտալացի դպրոցականներին արգելել են սմարթֆոններ օգտագործել դասերի ժամանակ

22:05 • 19/09

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

22:00 • 19/09

Վերանայել շենքային պայմանները, նպաստել կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը, հիմնել կրթաստեղծարարական կենտրոններ. ավագանու թեկնածուների՝ կրթության ոլորտի առաջնահերթությունները

21:59 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». մեկնարկային կազմեր

21:43 • 19/09

Ռուսաստանում բնակվող հայ լեյտենանտն օգնել է փրկել այրվող տան 56-ամյա տիրուհու կյանքը

21:31 • 19/09

Ամոթն իր քաղաքական թիմինն է, ամոթն իր դաշինքի ավագանու անդամներինն է. Զոհրաբյանը՝ Փաշինյանին

21:31 • 19/09

Ոստիկանության զորքերի գնդապետը մեղադրվում է ենթականերից պարգևատրված գումարների մի մասը հետ վերցնելու մեջ. գործը դատարանում է

21:22 • 19/09

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը կայացրել է ժողովուրդը, ով դրան դեմ գնաց՝ կնքում է իր քաղաքական մահկանացուն. Ն. Փաշինյան

21:19 • 19/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մալխաս Ամոյանը` աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

21:05 • 19/09

Քարոզարշավի ընթացքում գրանցված խախտումները հիմնականում վերաբերում են պաստառների փակցմանը, որն ամենաշատն արվել է «Իմ քայլի» կողմից. Դ. Իոաննիսյան

20:55 • 19/09

Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա. ԱԳՆ

20:55 • 19/09

Ամերիկացի միլիարդատերը նշել է, թե երբ կարող է նոր ֆինանսական ճգնաժամ տեղի ունենալ

20:47 • 19/09

Մի ուժ կա, որի տեսակետի փոփոխությունից կարող է իրավիճակը փոխվել, և դա ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյան

20:36 • 19/09

ԱՄՆ-ն ցանկանում է պայմանագիր կնքել Իրանի հետ միջուկային և բալիստիկ ծրագրերի վերաբերյալ

20:35 • 19/09

Դ. Տոնոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է, որ հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

20:27 • 19/09

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպմանը Ն. Փաշինյանը կարևորել է ժողովրդավարության զարգացման ոլորտում համագործակցությունը

20:19 • 19/09

Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության արդյունքում Սիրիական հակամարտությունը մոտենում է իր եզրագծին․ արաբագետ

20:15 • 19/09

Հայաստանում հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2021 թվականի հունվարի 1-ը

20:12 • 19/09

Այս քարոզարշավում ընտրական «տասովշիկները» և ողջ վարչական ռեսուրսը դուրս են ընտրական պրոցեսից. Ն. Փաշինյան

20:11 • 19/09

ԱՀԿ-ն հայտնել է՝ որն է ամենամահացու հիմանդությունն աշխարհում

20:03 • 19/09

Մենք ասում ենք, որ պետք է լինի համերաշխություն, հանդուրժողականություն, սա ամենաշահավետ կառավարման ձևն է. Ա. Զեյնալյան

20:02 • 19/09

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել Ռուբեն Արևշատյանը

19:50 • 19/09

ՉԼ. Նագելսմանն այսօր ռեկորդ կսահմանի

19:49 • 19/09

Տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցողների համար մշակվել են բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ

19:49 • 19/09

«Ֆեյքերը» փչացնում են ոչ միայն այս քարոզարշավի մթնոլորտը, այլև Հայաստանում ներքաղաքական անկայունություն են ստեղծում. Ստեփան Գրիգորյան

19:47 • 19/09

Ոստիկանները հայտնաբերել են 17 տարի առաջ երկու անձի սպանության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)

19:45 • 19/09

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել են «Մարտի 1»-ի քրեական գործի ընթացքը

19:36 • 19/09

Նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

19:32 • 19/09

Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն անկախ քաղաքական հայացքներից. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը՝ Արա Բաբլոյանին

19:29 • 19/09

Զ. Մնացականյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի առաջնահերթությունները

19:24 • 19/09

Բազմաթիվ տեղեկատվական աղբ է լցվել սոցցանցերում. այնպիսի բաներ եմ լսում մեր մասին, մտածում եմ՝ կարո՞ղ է մենք ենք արել, որ երկիրն այս վիճակում է հայտնվել. Է. Մարուքյան

19:23 • 19/09

Իռլանդիան 14 մլրդ եվրո է գանձել Apple-ից չվճարված հարկերի համար

19:18 • 19/09

Կոռուպցիան իսկապես խնդիր է, բայց օտարերկրյա ներդրողներին տնտեսական տեսլական պետք է ներկայացնես. Վարդան Արամյան

19:08 • 19/09

ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Կարլսեն-Կարուանա մրցախաղի գլխավոր մրցավար

18:51 • 19/09

Երևանն իսկապես վերածվել է սպասարկման ոլորտ ապահովող քաղաքի, աշխատատեղեր են պետք. Արամ Սարգսյան

18:49 • 19/09

Այս քարոզարշավն իր ագրեսիայով, սոցիալական ցանցերում կեղտով առանձնացավ նախկին բոլոր քարոզարշավներից. Ն. Զոհրաբյան

18:49 • 19/09

Պլյուս չափի ամերիկացի մոդելը «հարձակվել» է փոքր չափսի հագուստ պատրաստող բրենդների վրա (լուսանկարներ)

18:39 • 19/09

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հ. Մաթևոսյանի սպանության դեպքի առթիվ

18:24 • 19/09

Է. Շարմազանովը Ա. Զոհրաբյանի ու Հ. Նահապետյանի հետ քննարկել է ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

18:20 • 19/09

Վիճաբանություն և դանակահարություն Հերացի փողոցում. մեկ անձի մեղադրանք  է առաջադրվել

18:18 • 19/09

Ունենք նոր վերելակը հին «շախտայի» մեջ մտցնելու օրինակ, այնպես որ, Պետրոս Ղազարյանը, միգուցե մտածի ընտրարշավից դուրս գալու մասին. Վ. Կոստանյան 

18:18 • 19/09

Լոս Անջելեսում որոշել են արգելել բնական մորթուց հագուստ կրելը

18:15 • 19/09

Նովակ Ջոկովիչը հոկտեմբերին կարող է դառնալ առաջին ռակետ

18:13 • 19/09

Թուրքական ԶՈւ-ն վերջին մեկուկես ամսում 366 քուրդ զինյալ է սպանել․ Թուրքիայի ՊՆ

18:12 • 19/09

Մասիսի քաղաքապետի լիազորությունները դադարեցված չեն, նա գտնվում է կարճատև արձակուրդում. Տիգրան Աթանեսյան 

18:08 • 19/09

Բրիտանական կղզիները պատուհասել է «Ալի» փոթորիկը

18:08 • 19/09

Վալենսիայի երկրպագուները խաղից առաջ խանգարել են Յուվենտուսի ֆուտբոլիստներին քնել

18:01 • 19/09

«Եթե Իդլիբում ընդդիմադիրների կողմից հարձակում լինի՝ Ռուսաստանը պատասխանատու կհամարի Թուրքիային»․ թուրք փորձագետ

17:58 • 19/09

ԱԱՀ–ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներից 2018 թվականի ութ ամիսներին 2017-ի համեմատ վերադարձվել է 52%-ով ավելի գումար

17:54 • 19/09

«Լույս» դաշինքի հանրահավաքը՝ Գարեգին Նժդեհի հրապարակում (տեսանյութ)

17:50 • 19/09

Ռուսաստանում Միգ 31 ինքնաթիռ է կործանվել. օդաչուներին հաջողվել է ինքնանետվել

17:48 • 19/09

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել

17:48 • 19/09

Փարիզի երկու ռեստորան անվճար պիցցա է առաջարկում դարպասապահ Բուֆոնի խփած յուրաքանչյուր գոլի համար

17:38 • 19/09

ՀՀ ՊՆ նախարարի և Չեխիայի դեսպանի կողմից կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը

17:38 • 19/09

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ՀՕՊ համալիրներն արտացոլել են պայմանական թշնամու օդային հարվածը

17:32 • 19/09

Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը

17:18 • 19/09

Օրգանիկ յոգուրտների մեծ մասում շաքարն ավելի շատ է, քան քաղցր գազավորված ըմպելիքներում․ ուսումնասիրություն

17:18 • 19/09

Կարմիր քարտեր, լարված պայքար. «Փյունիկը» հաղթում է չեմպիոնին ու դարձյալ 2-րդն է (տեսանյութ)

17:07 • 19/09

Հայաստանի գավաթ. «Արարատն» առաջին խաղում չկարողացավ հաղթել «Լոկոմոտիվին»

17:06 • 19/09

Փաշինյանին շատ են անհանգստացնում իմ նախագահության ժամանակ ձեռքբերված արդյունքները. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

17:00 • 19/09

Էջմիածին-Երևան միջմարզային և ներքաղաքային h. 5 երթուղիների խնդիրը. մրցութային կարգ է խախտվել՝ նախարարության իմացությամբ

16:59 • 19/09

Առգրավվել է Yerevan.today–ի միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում, ինչպես նաև 3 համակարգչի հիշողության կրիչ. ՔԿ

16:57 • 19/09

Լվովում արգելվել է ռուսերենի կիրառումը

16:50 • 19/09

«Մեզ մոտ ոչ մի ճգնաժամ էլ չկա, այդ ամենը մանիպուլյացիա է»․ Էրդողան

16:50 • 19/09

Սարդարապատի ճակատամարտում զոհված 21 հերոսների եղբայրական գերեզմանը  վտանգված է, տարածքը սեփականաշնորհված է. Արծրուն Պեպանյան

16:45 • 19/09

Սեքսն Աստծո պարգև է, այլ ոչ թե տաբու. Հռոմի պապ

16:40 • 19/09

Համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավորապես առկախվել է. Սուրեն Պապիկյան

16:39 • 19/09

Մարտի 1-ի 10-ը զոհի պատասխանատվությունը կիսում են իշխանությունն ու ընդդիմությունը. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

16:39 • 19/09

Հաջողության համար կարևոր է գործարար կառավարման գործիքների ընտրությունը. Ռալֆ Յիրիկյան

16:31 • 19/09

«Բարսելոնայի» նախագահ Բարտոմեուն ՊՍԺ-ին մեղադրել է կեղծավորության մեջ

16:26 • 19/09

Չինաստանում ոստիկանները գողին բռնել են բանանի «օգնությամբ»

16:14 • 19/09

Ֆեդերեր. Չեմ կարծում, թե Նադալի հետ մրցակցությունն ինձ ավելի լավն է դարձնում

16:12 • 19/09

Պերուում 4 աչքով երկդեմ շուն է ծնվել (լուսանկարներ, տեսանյութ)

16:10 • 19/09

Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մյուսների հետ հավասար կարողանան ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները․ Արման Թաթոյան

16:08 • 19/09

Ստամբուլում 85-ամյա ծերունին սպանել է կնոջը Facebook-ից օգտվելու վեճի պատճառով

15:50 • 19/09

Փաշինյանը գուցե երկնաքար է կամ գիսաստղ, որը շատ արագ է այրվում. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Коммерсантъ-ին

15:42 • 19/09

Ինձ համար քննադատելի է ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձին սեփական իրավունակությունից զրկելու գործելակերպը․Դունյա Միյատովիչ

15:41 • 19/09

«Ռեալ»-«Ռոմա». Խուլեն Լոպետեգին հայտավորել է 19 ֆուտբոլիստի