ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակվելու է գալիք ամիսներին, մեր ջանքերը հաշտեցման չբերեցին. ԵԱՀԿ գրասենյակ

20:56 • 04.05.17

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նախատեսվում է փակել եկող ամիսներին. այս մասին Tert.am-ին հայտնեցին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի գրասենյակից:

Պատասխանում, մասնավորապես, ներկայացված է.

«Հետևելով 2016 թվականի Գերմանիայի նախագահության լայնածավալ ջանքերին ուղղված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման շուրջ ստեղծված փակուղին լուծելուն, Ավստրիական նախագահությունը ևս զբաղվում է 8 խորհրդակցություններով համապատասխան բոլոր կողմերի հետ:

Ինչպես գիտեք, ապրիլի 21-ին և 22-ին, Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերը այցելել է Երևան և Բաքու՝ ուսումնասիրելու համար փակուղուց դուրս գալու ճանապարհները: Այդ  այցից հետո մեկ այլ փոխզիջումային տեքստ ենթադրել էր տալիս, որ կարող են լուծվել բոլոր բաց խնդիրները:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ գրասենյակի  գործող ղեկավարության հանդիպումները, Ավստրիայի  նախկին նախագահ Հայնց Ֆիշերի այցը տարածաշրջան,  բազմաթիվ փոխանակումները ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի և Ավստրիայի փոխարտգործնախարար Մայքլ Լինհարթի  և երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև, ինչպես նաև մշտական ոչ պաշտոնական խորհրդակցություններն ու ջանքերն այլ մասնակից երկրների կողմից, հաշտեցման չբերեցին: 

Նախագահությունը հիմա դիմել է Գլխավոր քարտուղարին, որ հաշվի առնի նշված հանգամանքները կապված ստատուս քվոյի հետ:

Որպեսզի հետագայում աջակցություն և համագործակցություն դրսևորվի Հարավային Կովկասում անվտանգության բոլոր ուղղություններով, մենք  համոզված ենք, որ ԵԱՀԿ-ի ներգրավվածության այլընտրանքային տարբերակներ խորությամբ կուսումնասիրվեն»: