Լավ են, կայուն. «Էրեբունի» ԲԿ-ի տնօրենը նորածին հնգյակի ու նրանց մայրիկի առողջական վիճակի մասին

11:45 • 04.05.17

Երեկ «Էրեբունի» ԲԿ-ում լույս աշխարհ եկած հնգյակի ու նրանց մայրիկի առողջական վիճակը նորմալ է, կայուն:

Այս մասին Tert.am-ին հայտնեց հիվանդանոցի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

«Բոլորը կայուն են»,-ասաց վերջինս՝ ի պատասխան հարցի, թե դինամիկա կա՞ մյուս նորածինների մոտ, որոնցից մեկը, երեկ, հիշեցնենք, սկսել էր ինքնուրույն շնչել:

Tert.am-ի հետ զրույցում երեխաների հորական տատիկը՝ տիկին Արմինեն, ասաց. «Լավ են, նոր լսեցի, որոշների ապարատները կհանեն, ինքնուրույն կշնչեն։ Հավատում ենք, որ ամեն բան  լավ է լինելու, մենք մեր երեխաների հետ դուրս ենք գրվելու»։

Ըստ տիկին Արմինեի՝ մի քիչ անհանգստացնում է «ամենափոքրի»՝ ամենաքիչ քաշով ծնված երեխայի վիճակը: