Նորաշենի համայնքապետը, ում նկատմամբ մահափորձ էր կատարվել, հարցաքննվել է
Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորիկ Գրիգորյանը և նրա վարորդ Կարեն Ղազարյանը, որոնց վրա երեկ անհայտ անձինք Վերին Արտաշատ տանող ճանապարհահատվածի 3-րդ կիլոմետրի վրա կրակել էին, Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմի կողմից ճանաչվել են տուժողներ։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Նորիկ Գրիգորյանը, ում նկատմամբ կատարվել էր մահափորձը, քիչ առաջ հարցաքննվել է:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան՝ ժամը 19։10-ի սահմաններում «Արտաշատ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Կ.Ղ.–ն:










