Ժեստերի լեզվի մասնագետը պատմել է Պուտին-Մերկել հանդիպմանը տիրող ծայրաստիճան լարվածության մասին (լուսանկարներ)

06:48 • 04.05.17

Ժեստերի լեզվի փորձագետը, վերլուծելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման լուսանկարները, եկել է այն եզրակացության, որ հանդիպումը չափազանց լարված է անցել: Այս մասին գրում է Express պարբերականը:

Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները տեսախցիկների առջև ժպտում էին և միմյանց ձեռք սեղմում: Այնուամենայնիվ, փորձագետ Դարեն Սթենթոնն ուսումնասիրվել է նկարները և նշել, որ հանդիպումը տեղի է ունեցել հսկայական ճնշման տակ:


Մասնագետն ուսումնասիրել է ղեկավարների դեմքի արտահայտությունները, ձեռքերի դիրքն ու շարժուձևը, և եկել այն եզրակացության, որ Մերկելը «փորձում է բարելավել հարաբերությունները», մինչդեռ ՌԴ նախագահը «ցուցադրում է իր ուժը»:

Հիշեցնենք, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են հարցերի լայն շրջանակ Սոչիում մայիսի 2-ի հանդիպման ժամանակ:


picture onepicture twopicture threepicture fourmerkel putin