Ռուսաստանում պատրաստում են «Գրին քարտի» նմանօրինակը. «Известия»

10:02 • 04.05.17

Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությունն առաջարկում է 2019 թվականից ներդնել «Գրին քարտի» նմանությամբ տեղական ծրագիր, գրում է «Известия»-ն՝ վկայակոչելով «Թվային տնտեսություն» ծրագրի նախագիծը, որն ուղղվել է պրոֆիլային գերատեսչություններ՝ համաձայնեցնելու համար:


«Գրին քարտն» իրավունք կտա ռուսական ծագմամբ բարձր որակավորում ունեցող օտարերկրացիներին, որոնք ազատ տիրապետում են ռուսաց լեզվին, մուտք գործել երկիր և աշխատել այնտեղ:


«Այդ նախաձեռնությունն օգտակար կլինի Ռուսաստանի համար»,- նշել է ինտերնետային հարցերով օմբուդսմեն Դմիտրի Մարինիչևը:


Ավելի վաղ «Գրին քարտի» մասին օրենքի հեղինակ, պատգամավոր Վլադիմիր Սիսոևը նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է մշակույթով իրեն մոտ մարդկանցով, որոնք կժամանեին երկիր և կմնային այդտեղ ապրելու: Իր խոսքով՝ նախաձեռնությունն «ուղղված է կարևորագույն խնդրի»՝ երկրի բնակչության ավելացմանը»: