Աստանայում սիրիական ճգնաժամի վերաբերյալ նոր հուշագիր է ստորագրվել

17:12 • 04.05.17

Սիրիական հիմնախնդրի շուրջ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև հուշագիր է ստորագրվել, այս մասին հայտնում է բրիտանական Reuters գործակալությունը:

Աստանայում մայիսի 3-4-ը տեղի ունեցած բանակցային հանդիպումների ընթացքում կազմված հուշագիրը ենթադրում է Սիրիայի տարածքում դեէսկալացիոն գոտիների ստեղծում:

Նշենք, որ սա Աստանայում սիրիական հիմնախնդրի շուրջ բանակցությունների արդեն չորրորդ փուլն է: