Ֆրանսիայի անդրծովյան շրջաններում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

20:03 • 06.05.17

Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում մեկնարկել է քվեարկությունը երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի շրջանակներում:

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը, ընտրատեղամասերը բացվել են Հյուսիսային Ատլանտիկայում գտնվող ֆրանսիական համայնքի` Սեն Պիեռի և Միքելոնի բնակիչների համար:

Քվերակությունն այստեղ սկսվել է մայիսի 6-ին ժամային գոտնիների մեծ տարբերության պատճառով: Ընտրական ցուցակներում շուրջ 5000 բնակիչ է գրանցված:

Այսօր քվեարկություն է անցկացվելու նաև այլ անդրծովյան տարածքներում` Գվադելուպայում, Մարտինիկիում, Ֆրանսիական Գվինեայում և Ֆրանսիական Պոլինեզիայում:

Ֆրանսիայի տարածքում ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է մայիսի 7-ին: Պայքարն ընթանալու է երկու թեկնածուի` «Առաջ» շարժման ներկայացուցիչ Էմանուել Մակրոնի և «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենի միջև: