Լավրովը նշել է Պուտինի և Թրամփի գալիք հանդիպման նպատակը

19:58 • 07.05.17

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է ոչ թե տպավորություն ներգործելու, այլ հստակ արդյունքների հասնելու համար: Այս մասին ռուս նախարարն ասել է «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Հասկանո՞ւմ եք, հանդիպումն անհրաժեշտ է մեզ և ամերիկացիներին ոչ թե ինչ-որ արտաքին ազդեցություն ներգործելու և ասելու, թե սենսացիա է տեղի ունեցել», - ընդգծել է Լավրովը:

Լավրովի խոսքով` քանի որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ազդեցություն ունեն միջազգային կայունության վրա, Պուտինի և Թրամփի հանդիպումից հստակ արդյունքների են սպասելու:

Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հավելել է, որ ներկա պահին ՌԴ ԱԳՆ-ն զբաղվում է այդ հանդիպման նախապատրաստմամբ:

Ավելի վաղ վերջինս հայտարարել էր, որ առաջիկա ամիսներին նման հանդիպում չի նախատեսվում: