Մարին լը Պենը պարտությունից հետո երգել ու պարել է Փարիզում (տեսանյութ)

09:17 • 08.05.17

Ֆրանսիայում մայիսի 7-ին կայացել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որում երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին «Առա՛ջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն ու «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին լը Պենը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ընտրություններում կրած պարտությունից հետո Լը Պենը շնորհավորել է Մակրոնին, ինչից մի քանի ժամ անց լրագրողները քաղաքական գործչին տեսանկարահանել են երգելիս ու պարելիս:

Պարբերականը մանրամասնում է, որ տեսանյութն արվել է Փարիզում և, դատելով դրանից, 48-ամյա քաղաքական գործիչն ամենևին էլ տրամադրությունը չի գցել պարտության պատճառով: