Սոցցանցերում քննարկում են Ֆրանսիայի նորընտիր նախագահի կողքին հայտնված գլխարկով տղամարդուն (լուսանկարներ)

19:17 • 08.05.17

Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Էմանուել Մակրոնի ղեկավարած «Առա՛ջ» շարժման երիտասարդ ակտիվիստներից մեկն անսպասելիորեն հայտնի է դարձել սոցկայքերի ֆրանսիական տիրույթում:

Ինչպես նշում է ria.ru-ն, խոսքը վերաբերում է լուսանկարներում Մակրոնի հետևում մարզական գլխարկով կանգնած տղամարդուն:

Աղբյուրը մանրամասնում է, որ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի  նախնական արդյունքների հրապարակումից հետ Մակրոնը Փարիզի կենտրոնում ներկայացել է իր աջակիցների առջև:

Նրա ելույթին հետևող հեռուստադիտողների ուշադրությունը գրավել է  մարզագլխարկով երիտասարդը, որը նախագահի հետ հավասար երգել է «Մարսելյոզը»:

Ավելի ուշ ԶԼՄ-ները պարզել են, որ ճանաչում ստացած տղամարդը՝ 31-ամյա Մորգան Սիմոնն է, որի խոսքով ինքը միշտ կրում է մարզական գլխարկ, ում մտքով չի էլ անցել ազգային օրհներգը կարատելու ժամանակ հանել այն:

 

Entre Emmanuel et Brigitte Macron sur l'esplanade du Louvre, un homme à casquette est monté sur scène dimanche soir. Suscitant de nombreuses questions.