Փարիզում արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառվել ցուցարարների դեմ (տեսանյութ)

19:21 • 08.05.17

Փարիզում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարների դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախագահական ընտրությունների արդյունքի դեմ ցույցը մեկնարկել է Հանրապետության հրապարակի մոտ: Այժմ ցուցարարները հասել են Բոմարշե ծառուղու մոտ, իսկ ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել նրանց ճանապարհին:

Ինչպես հաղորդում է դեպքի վայրում գտնվող թղթակիցը, ոստիկանության աշխատակիցները երթից բաժանել են սկզբի շարքերում շարժվող մասնակիցներին. երիտասարդները շրջապատվել են ոստիկանների երկու պատնեշով:

Նշվում է, որ ոստիկանները ծեծի են ենթարկել Sputnik France-ի լրագրողին՝ նրանից առգրավելով պաշտպանիչ սաղավարտն ու փորձելով ջարդել նրա հեռախոսը, որով նա իրականացրել է իրադարձությունների ուղիղ հեռարձակում: Այլ ԶԼՄ-ների մի շարք լրագրողներ նույնպես հարձակումների են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից:


Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, հաղթելով կիրակնօրյա ընտրություններում, դարձել է Ֆրանսիայի նախագահ։


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: