Ավստրալուհի պատգամավորը խորհրդարանական նիստի ժամանակ կրծքով կերակրել է նորածին դստերը

19:17 • 09.05.17

Ավստրալուհի սենատորը դարձել է երկրի առաջին քաղաքական գործիչն, ով երեխային կրծքով կերակրել է հենց խորհրդրանում:

Ինչպես հայտնում է The Independent-ը, Ավստրալիայի Կանաչների կուսակցության փոխնախագահ Լարիսա Ուոթերսն իր մի քանի շաբաթական դստերը կերակրել է խորհրդարանում անցկացվող քվեարկության ժամանակ:

Պատգամավորուհին, որը աշխատանքի է վերադարձել ծննդաբերությունից 10 շաբաթ անց, նշել է, որ հպարտ է, քանի որ իր դուստրն առաջին երեխան է, որին կրծքով կերակրել են խորհրդարանում:

Երկրում արդեն թույլատրվում է կրծքով կերակրելը խորհրդարանում, այնպես որ նորաթուխ հայրիկներն ու մայրիկները կարողանան հոգ տանել իրենց փոքրիկների մասին: