Ուկրաինական կայքն Արծվիկ Հարությունյանի զգեստը ճանաչել է լավագույններից մեկը (լուսանկարներ)
Մայիսի 7-ին «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի մասնակից երկրների պատվիրակները, կազմակերպչական թիմերի անդամները մասնակցել են եվրատեսիլյան շաբաթի մեկնարկն ազդարարող միջոցառումներին ու անցել դեպի Մարիինյան պալատ տանող կարմիր գորգով:
Ուկրաինական jetsetter.ua կայքը վերլուծել է կարմիր գորգով անցած կանանց հանդերձներն ու ընտրել լավագույն կերպարներով ներկայացած մասնակիցներին:
Արդյունքում jetsetter.ua-ի լավագույն 5-յակում է ներառվել Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը:
Աղբյուրը նկատում է, որ Instagram-ի օգտատերերի մեծ մասի կարծիքով՝ ամենատպավորիչ զգեստը կրել է Արծվիկ Հարությունյանը, որը կարմիր գորգին է հայտնվել հայկական Faina բրենդի հագուստով:
Նշվում է, որ հայուհու՝ այս զգեստով լուսանկարը 20.000-ից ավելի մարդ է հավանել Instagram-ում:
Ստորև ֆոտոշարքով ներկայացնում ենք կարմիր գորգով անցած ու ամենատպավորիչ հանդերձները կրողների լավագույն 5-յակը.
Կատյա Օսադչայա, հաղորդավարուհի

Տատյանա Տերեխովա

Ջամալա՝ «Եվրատեսիլ-2016»-ի հաղթողը

Մարինա Պորոշենկո՝ Ուկրաինայի նախագահի կինը

Արծվիկ Հարությունյան

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ի կիսաեզրափակիչները տեղի են ունենալու մայիսի 9-ին և մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 13-ին: Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ժամանակ` 16-րդ համարի ներքո:










