ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիոն հուշագիրը նախորդի կրկնությունը չի լինելու. Գագիկ Մինասյան
Հայաստանի Հանրապետական և Դաշնակցություն կուսակցությունների միջև ստորագրվելիք նոր կոալիցիոն հուշագիրը նախորդի կրկնությունը չի լինելու, բայց որևէ մանրամասներ ներկայացնելը կոռեկտ չի լինի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը:
«Կարծում եմ՝ ճիշտ չի լինի մանրամասներ հայտնելը, կստորագրվի, կհրապարակվի և բոլորը կիմանան»,- նշեց Մինասյանը:
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրի ստորագրման ժամկետների մասով էլ պատգամավորը հայտնեց, որ այն կլինի մոտ օրերս, ամենաուշն առաջիկա շաբաթվա ընթացքում:
Մինասյանը նաև նշեց, որ կուսակցությունում դեռ չի քննարկվել ԱԺ նախագահի, փոխնախագահի, խմբակցության ղեկավարի, հանձնաժողովների նախագահների պաշտոնների հարցը:
Հիշեցնենք, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կայանալու է մայիսի 18-ին:










