Մոսկվայում երթի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև՝ Արցախի դրոշը խլելու համար (տեսանյութ)
Մայիսի 9-ին Մոսկվայում «Անմահ գունդ» ավանդական քայլերթի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև, տեղեկացնում է www.newsru.com–ը:
Երթի ժամանակ հայկական համայնքի ներկայացուցիչները բացականչել են «Արցախ»՝ ծածանելով Արցախի Հանրապետության դրոշը։ Ադրբեջանցիները փորձել են խլել դրոշը, ինչի համար ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև:
Ոստիկանությունը միջամտել և իրարից բաժանել է կռվարարներին, սակայն հայերին այնուամենայնիվ հաջողվել է մի քանի ադրբեջանցու ծեծել, նշում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ Մոսկվայում երեկ անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված «Անմահ գունդ» ավանդական քայլերթը, որի ժամանակ մարդիկ տանում են Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հարազատների լուսանկարները:Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին՝ հազարավոր մարդիկ են մասնակցել քայլերթին: Հատկապես մեծ է եղել երիտասարդների թիվը:










