Ռեալն արդյունավետության ռեկորդ է գրանցել

23:24 • 14.05.17

Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 2:1 հաշվով հաղթում է «Սևիլիային»:

 

Այսպիսով, «Արքայական ակումբը» ռեկորդ է գրանցել` գոլի հեղինակ դառնալով 62-րդ խաղում անընդմեջ: Նախորդ ռեկորդը պատկանում էր Մյունխենի «Բավարիային», որը 2013 թվականի մարտից 2014 թվականի ապրիլը գոլի հեղինակ է դարձել 61 խաղում անընդմեջ:

 

«Սերուցքայինները» նախորդ անգամ մրցակցի դարպասը չեն գրավել 2013 թվականի ապրիլի 26-ին` «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում: