Հավաքվել ենք` սուրճ ենք խմում, փող չենք բաժանում. Կոնդի ՀՀԿ շտաբի պատասխանատու (տեսանյութ)

15:39 • 14.05.17

 

Մենք  ընդամենը հավաքվել ենք՝ սուրճ ենք խմում, փող չենք բաժանում: Եթե իմ գրպանում  10  հազար  դրամ կա, ուրեմն  փո՞ղ ենք  բաժանում, տրցակով գումար կա՞: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Կոնդի ՀՀԿ շտաբի պատասխանատու ներկայացած Սոնյա Եղոյանը՝ անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի հրապարակմանը, որ շտաբում գումար են բաժանում:

«Կարող է տրցակի 10 հազարի տակը կոնֆետ է եղել, կամ էլ՝ իրա փաստաթղթերը, էտ   լրագրողը տրամադրված է մեր  նկատմամբ, սիրահարված է Կոնդի վրա, չգիտեմ ինչ ենք վերցրել, որ չենք  տվել, որ  մեզ անընդհատ նկարում են, ո՛չ  աղջիկ ենք վերցրել, ո՛չ հարս»,-շեշտեց նա:

Տիկինը վստահեցրեց , որ քաղաքացիները պարզապես եկել են շտաբ.

«Ի՞նչ ենք արել, հո՞ հանցագործություն չենք արել, մենք բան չենք  արել»,- եզրափակեց նա:


Մանրամասները՝ տեսանյութում: