Քվեարկել եմ հանուն մեր Երևանի. Սամվել Ալեքսանյան (տեսանյութ)
Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը քիչ առաջ քվեարկություն կատարեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/56 տեղամասում: Նա ընտրատեղամաս մտավ՝ ձեռքով բարևելով տղամարդկանց, ողջունելով նաև կանանց:
Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո, պատասխանելով Tert.am –ի հարցին, թե հանուն ինչի է քվեարկել, Սամվել Ալեքսանյանն ասաց. «Հանուն մեր Երևանի»:
Հարցին, թե որոնք ենք Երևանի առջև ծառացած խնդիրները, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Տրանսպորտի խնդիրն է»: Հարցին՝ տրանսպորտի սակագնի բարձրացմանը կողմ է, թե ոչ, պատասխանեց. «Չէ, չէ»:
Լրագրողների մեկ այլ հարցին՝ արդյոք հորդորե՞լ է «Երևան Սիթի» ցանցի աշխատակիցներին համապատասխան քվեարկություն կատարել, վերջինս պատասխանեց. «Սիթիի աշխատակիցներն արդեն հորդորված են»:










