Զիմբաբվեում կոկորդիլոսները կերել են քահանային, որը փորձում էր ցույց տալ՝ ինչպես է Հիսուսը քայլել գետի վրայով

09:23 • 15.05.17

Զիմբաբվեում 3 կոկորդիլոս հարձակվել ու հոշոտել են եկեղեցական Ջոնաթան Մտխետխվային, որը փորձել է հատել գիշատիչներով լի գետը և ցույց տալ՝ ինչպես է Հիսուսը քայլել գետի վրայով:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, քահանան մտել է ջուրը, անցել մոտավորապես 30մ, և այն պահին, երբ պատրաստվել է ափ դուրս գալ, նրա վրա 3 կոկորդիլոս է հարձակվել:

«Մենք մինչև հիմա չենք հասկանում, թե դա ինչպես կարող էր տեղի ունենալ: Նա մի ամբողջ շաբաթ աղոթում էր, իսկ կոկորդիլոսները նրա վերջը տվեցին մի քանի րոպեում»,-տեղի ունեցածը մեկնաբանել է քահանայի աշակերտներից մեկը:

Նշվում է, որ, երբ փրկարարները դեպքի վայր են ժամանել, հոգևորականն արդեն մեռած է եղել: