Երկրի հետագա զարգացումը պահանջում է իշխանություն-ընդդիմության ավելի առողջ փոխազդեցություն․ Ավետիք Չալաբյան
Խորհրդարանական և քաղաքային ընտրություններից հետո երկրում առաջացած հասարակական տրամադրությունների, ստեղծված մարտահրավերների և երկրի զարգացման հնարավորությունների մասին Tert.am-ը զրուցել է «Արար» հիմնադրամի Խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանի հետ:
-Պարոն Չալաբյան, սովորաբար քաղաքական ընտրություններից հետո հասարակության մեջ իշխում է երկու տրամադրություն՝ հույս, որ ամեն ինչ լավ կլինի և հուսահատություն: Հիմա Ձեր կարծիքով՝ ո՞րն է իշխելու մեզանում՝ հաշվի առնելով նաև ընտրությունների արդյունքները:
-Կարծում եմ, Ձեր հարցի պատասխանը միարժեք չի, և կախված է, թե հասարակության որ մասերին ենք հարցնում։ Կա հասարակության մի մաս, որի տրամադրությունների վրա ընտրությունները համարյա չեն ազդում, այն իրականացնում է իր ծրագրերը Հայաստանում, և հետևողական է դրանում՝ անկախ ընտրությունների արդյունքից, այս մարդիկ զգալի չափով որոշում են երկրի զարգացման վեկտորը։ Հասարակության մեկ այլ մասն էլ անմիջականորեն կապված է իշխող վերնախավի հետ, և ընտրությունների ստացված արդյունքը նրանց համար ոգևորության աղբյուր է։ Այս մարդիկ, սակայն, փոքրամասնություն են կազմում։
Հասարակության զգալի մասը, իհարկե, բավական զգայուն է ընտրությունների արդյունքների նկատմամբ, շատերի համար դա նույնիսկ երկրում մնալու կամ արտագաղթելու անմիջական ուղերձ է հանդիսանում։ Այս իմաստով անցած խորհրդարանական (և այնուհետև նաև Երևանի քաղաքային ընտրությունների) ուղերձը միարժեք չէ, ինչ- որ չափով նաև հակասական է։ Մի կողմից, սա վերջին երկու տասնամյակում տեղի ունեցած առավել թափանցիկ և նվազ ակնհայտ օրինախախտումներով ընտրություններն էին, և նրանք չեն ուղեկցվել որևէ զանգվածային բռնությամբ։ Մյուս կողմից, ադմինիստրատիվ ռեսուրսի և ընտրակաշառքների դերն այս ընտրություններում դարձել էին գերակշիռ, ընդ որում, եթե նախկինում օգտագործվում էր պետության ադմինիստրատիվ ռեսուրսը, ապա այսօր նաև բազմաթիվ մասնավոր ընկերությունների, և որպես հետևանք, ընտրությունների ընթացքը որոշակի հիասթափության տեղիք է տալիս։
Մասնավորապես, անձամբ ինձ համար հիասթափեցուցիչ է, որ ռեյտինգային ընտրակարգով Ազգային ժողով ընտրված պատգամավորների մեծ մասը ապաքաղաքական, զուտ նյութական կարողությամբ աչքի ընկնող անձիք են, այն դեպքում, երբ մի շարք քաղաքական գործիչներ, որոնք այս տարիների ընթացքում հետևողականորեն պայքարել են երկրի ազատականացման և զարգացման համար, չհայտնվեցին Ազգային ժողովում։ Սա, բնականաբար, բացասաբար է ազդելու խորհրդարանական իշխանության որակի վրա, և դրա հետևանքները մենք դեռ կտեսնենք։
Մյուս կողմից, պետք է նշել, որ ընդհանուր առմամբ, բոլոր այն չորս ուժերը, որոնք հայտնվեցին Ազգային ժողովում, ներառյալ նաև այսօր իշխող ուժը, բավական դինամիկ և հետաքրքրիր ընտրարշավ անցկացրեցին, խաղի մեջ մտցնելով նաև թարմ ուժեր՝ սա ինչ- որ չափով հույս է տալիս, որ ընտրություններից հետո քաղաքական համակարգը կպահպանի որոշակի դինամիզմ, չի ճահճանա, մասնավորապես, չի դառնա պատանդ օլիգարխիկ շահերի ձեռքում, և կկարողանա որոշակի զարգացման օրակարգ իրականացնել։
- Հայաստանում կառավարման համակարգ է փոխվել՝ ի՞նչ սպասումներ ունեք այդ փոփոխությունից: Հասարակական զարգացման ի՞նչ փուլում ենք մենք գտնվում, և ինչ լծակներ է տալու նոր կառավարման համակարգը մեր երկրում ժողովրդավարության կայացմանը:
-Այս հարցի պատասխանը ևս այդքան միարժեք չէ։ Մի կողմից` խորհրդարանական կառավարումը բերում է քաղաքական ուժի կենտրոնների դիվերսիֆիկացման և մրցակցության ուժեղացման, մենք դրա արդյունքը մասամբ տեսնում ենք նաև հիմա, և ավելի մեծ չափով թերևս կտեսնենք, երբ նոր սահմանադրությունը ամբողջականորեն կմտնի ուժի մեջ մեկ տարի անց։
Մյուս կողմից, կառավարման այս համակարգը, դե ֆակտո վերացնելով անմիջականորեն ընտրողների կողմից ընտրված, ազդեցիկ նախագահի ինստիտուտը, դրանով զգալիորեն նվազեցնում է քաղաքական կուրսի իրական փոփոխության հնարավորությունը, քանի որ, ի տարբերություն նախագահի, պատգամավորների, նախարարների կամ վարչապետի համար պաշտոնավարման ժամկետի սահմանափակումներ չկան, և դա, ըստ էության, հեշտացնում է գործող իշխանության վերարտադրությունը։ Կարծում եմ, որ իշխող ուժը սա շատ լավ գիտակցում էր՝ իրականացնելով սահմանադրական փոփոխությունները:Նաև այս ընտրությունները ցույց տվեցին, որ այդ գործոնն իսկապես առկա է․նախորդ Ազգային ժողովի բազմաթիվ իշխանամետ պատգամավորներ վերընտրվեցին, և, տարբեր միջոցներով վերահսկելով իրենց ընտրազանգվածը, ապագայում էլ կարող են նույնությամբ ընտրվել։ Պետք է նշեմ, որ պատմության մեջ գոյություն ունեն օրինակներ, երբ խորհրդարանական կառավարման և ֆորմալ ժողովրդավարության պայմաններում, նույն իշխող ուժը կարողացել է տասնամյակներով պահպանել իշխանությունը, մասնավորապես, Ճապոնիան դրա դասական օրինակն է։
Մյուս խնդիրը, որը ես տեսնում եմ խորհրդարանական կառավարման պայմաններում, կառավարության և վարչապետի բարձր կախվածությունն է խորհրդարանական մեծամասնությունից, այն դեպքում, երբ այդ մեծամասնության մեջ բավական ընդգծված են օլիգարխիկ շահերը։ Սա կարող է բերել բազմաթիվ իրավիճակների, երբ երկրի զարգացման համար կարևոր որոշումները չեն ընդունվում, քանի որ խորհրդարանում դիրքավորված օլիգարխիան տորպեդահարում է դրանք։ Դրան մենք ականատես ենք եղել մինչև ապրիլյան պատերազմն ընկած ժամանակահատվածում, երբ նույնիսկ մեծ լիազորություններով նախագահի գոյության պայմաններում, որը, ընդհանուր առմամբ, հայտնի է անվտանգության բնագավառում իր կարծր դիրքորոշմամբ, երկրի անվտանգության բարձրացման հետ կապված բազմաթիվ խնդիրներ չէին լուծվում, քանի որ օլիգարխիան, ելնելով իր նեղ շահերից, դիմադրում էր դրան։ Մասնավորապես, դա արտահայտվում էր սպառազինությունների ձեռքբերման համար պահանջվող բյուջետային մասնահանումներ չկատարելու միջոցով, քանի որ օլիգարխիան ստիպված պետք է լիներ դրա համար վճարել իր գերշահույթներից, և կամ բանակի մատակարարման հաշվին այդ նույն գերշահույթները անխնա քամելու միջոցով։ Ոչ մի երաշխիք չկա, որոնց առանց հասարակության և ժողովրդավարական քաղաքական ուժերի հետևողական ճնշման, այդպիսի իրավիճակներ չեն կրկնվի ապագայում, մանավանդ, ուժեղ նախագահի բացակայության, և ռեյտինգային ընտրակարգի պահպանման պայմաններում։
Իհարկե, կարելի է հակափաստարկել, որ պետք չի օլիգարխներին ընտրել Ազգային ժողով, և մենք չենք ունենա այս խնդիրը։ Իրականությունը այն է, սակայն, որ մեր հասարակության զգալի մասը տարբեր ձևերով կախվածության մեջ է գտնվում օլիգարխիայից, և այդ կախվածության վերացումը, թերևս, արագ չի տեղի ունենա։ Ուստի, վերադառնալով Ձեր հարցին, խորհրդարանական համակարգը տալիս է ժողովրդավարական զարգացման հնարավորություններ, բայց այդ զարգացումը ամենօրյա պայքար է պահանջելու, հանրային կարևորության ցանկացած խնդրի շուրջ, և մեզ, այդ իմաստով, օլիգարխիայի և ժողովրդավարության միջև քաղաքական պայքարի լարված և անզիջում մի քանի տասնամյակ է սպասվում։
- Նախընտրական քարոզարշավի ընթացքում բարեփոխումներից խոսում և դրանց մասին իրենց ծրագրերն էին ներկայացնում թե՛ իշխանությունները, և՛ թե ընդդիմությունը: Ըստ Ձեզ, որքանո՞վ են համապատասխանում քաղաքական ուժերի պատկերացումները հայ հասարակության ցանկություններին, դրանց իրականացումը կարո՞ղ է բավարարել Հայաստանի քաղաքացիներին:
Այստեղ ևս, հասարակության տարբեր մասերի պատկերացումները բարեփոխումների մասին տարբեր են, և պատահական չէ, որ արդյունքում տարբեր քաղաքական ուժեր են հայտնվել Ազգային ժողովում։ Թերևս, համընդհանուր է, սակայն այն պատկերացումը, որ պետք է ամրապնդվի երկրի անվտանգությունը, ապահովվի բնակչության բարեկեցության աճ՝ ընդ որում ավելի արագ, քան մեզ հետ անմիջականորեն փոխկապակցված մյուս երկրներում, և ուժեղացվի օրենքի գերակայությունը՝ բոլոր այս հարցերում այսօրվա իրավիճակը ակնհայտորեն չի բավարարում հասարակության մեծամասնությանը։ Դրանից դուրս, գոյություն ունեն բազմաթիվ այլ կարևոր խնդիրներ, սակայն այստեղ տարբեր խմբերի պատկերացումները ավելի տարամետ են։
Իհարկե, այս խնդիրների լուծումը բավական տարբեր մոտեցումներ է ենթադրում։ Օրինակ, ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերից մեկը՝ ՀԱԿ-ը, անվտանգության հիմնական խնդիրը համարում էր Արցախի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությունը, և պնդում էր, որ Մինսկի խմբի կողմից առաջարկված ներկայիս բանակցային փաթեթը այս խնդրի հանգուցալուծման իրատեսական հիմք է, և Ադրբեջանի հետ բանակցային լուծման միջոցով երկրի անվտանգության հիմնական արդի մարտահրավերները կհաղթահարվեն։ Ընտրարշավին մասնակցող ուժերի մեծամասնությունը, սակայն, դրսևորում էին, ըստ իս, ավելի իրատեսական մոտեցում, գիտակցելով, որ նախ Հայաստանի անվտանգությունը ավելի համապարփակ խնդիր է, քան միայն Արցախի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությունը, որ նույն այդ հակամարտությունը միայն Արցախի շուրջ չէ, այլ մեր կողմից վերահսկվող ամբողջ կենսատարածքի, և որ այսօրվա ադրբեջանական դեսպոտիկ իշխանությունների հետ բանակցային որևէ խելամիտ լուծում ընդհանրապես հնարավոր էլ չի, ուստի անվտանգության հարցը լուծվում է ոչ այնքան բանակցային սեղանի շուրջ, որքան ներքին ռեսուրսների մոբիլիզացիայի, և բանակի մարտունակության, ու հասարակության դիմադրողականության բարձրացման միջոցով։
Բարեկեցության աճի մասով էլ պատկերացումներն ավելի քան տարբեր են։ Քաղաքական սպեկտրի առավել ազատական, արևմտամետ մասը դա պատկերացնում է ընդհանրապես ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացից հրաժարվելու, ԵՄ հետ ինտեգրացիայի և դրա ընձեռած հնարավորությունների օգտագործման միջոցով, քաղաքական կենտրոնը (որը, ըստ ինձ, ներառում է նաև այսօրվա կառավարությունը), պատկերացնում է դա առկա ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, սակայն տնտեսության ազատականացման և արտասահմանյան ներդրումների ներգրավվման շնորհիվ տնտեսական աճ ապահովելու միջոցով, իսկ պոպուլիստական թևը դա պատկերացնում է երկրում առկա հարստությունը վերաբաշխելու և պետության կողմից բնակչությանը հատկացվող սոցիալական աջակցությունը ընդարձակելու միջոցով։ Ուստի, սա բավական բարդ խնդիր է, որի շուրջ դեռ մենք բազմաթիվ վայրիվերումների ենք ականատես լինելու՝ դրա վկայությունը նաև նախորդ երկու կառավարությունների ձախողումներն էին՝ կայուն տնտեսական աճ և բնակչության բարեկեցության շոշափելի բարելավում ապահովելու ուղղությամբ, որոնք, ի վերջո, հանգեցրեցին դրանց հրաժարականներին, ընդ որում նույնիսկ առանց ընտրությունների։
Վերջապես, օրենքի գերակայության հաստատման մասով մենք ունենք առավել բարդ իրավիճակ։ Բավական ակնառու է, որ այսօր իշխող և իշխանամետ ուժերի մեծամասնության համար, օրենքի կիրառումը մինչ հիմա եղել է ընտրովի, ընդ որում բազմաթիվ ոլորտներում՝ կլինի դա ներմուծման դե ֆակտո մենաշնորհները, որդիների ծառայությունը բանակում, ընտրակաշառքի և ընտրախախտումների օգտագործումը ընտրություններում, ուժային կառույցների և դատական համակարգի շահագործումը քաղաքական նպատակներով, և այլն։ Մեծ հաշվով, մեր երկրում ստեղծված է մի համակարգ, որում հասարակության մեծ մասի համար գործում են գրված օրենքները, իսկ արտոնյալ փոքրամասնության համար՝ չգրված պայմանավորվածությունները։
Սա, իհարկե, հետամնացության և թերզարգացածության արդյունք է, և երկրի զարգացման հիմնական խոչընդոտն է, քանի որ և հուսահատության պատճառ է բազմաթիվ ազնիվ մարդկանց համար, և խանգարում է ցանկացած այլ ոլորտում լիարժեք զարգացմանը։ Այս խնդրի լուծման ճանապարհները այդքան էլ ակնառու չեն, քանի որ, զգալի չափով, այսօրվա իրողությունը արտացոլում է գործող վերնախավի պատկերացումները իշխանության էության մասին՝ այսինք, իշխանությունը դա հենց օրենքները շրջանցելու և հասարակությանը շահագործելու հնարավորություն է, և մարդիկ մեծ ջանքեր ու միջոցներ են ծախսում՝ այդ հնարավորությանը տիրանալու համար։ Պետք է նշել, որ սա վերաբերվում է ոչ միայն մեր երկրին, այլև բազմաթիվ այլ, մասնավորապես, դեռ զարգացող երկրների, և միայն փոքր թվով, բարձր զարգացած երկրներ են կարողացել հասնել օրենքի լիարժեք գերակայության։
Այս իմաստով, հայ հասարակության մեծ մասը, իհարկե, ձգտում է իր կյանքի օրոք տեսնել օրինապահ և արդար երկիր, բայց որքանով են այդ ձգտումը անկեղծորեն կիսում քաղաքական ուժերը, դժվար է ասել։ Համենայն դեպս, նրանց այն մասը, որն այսօր օգտագործում է ադմինիստրատիվ ռեսուրսներ և ընտրակաշառք՝ իշխանության հասնելու համար, դժվար թե վաղը գործի օրենքի իշխանությունը ամրապնդելու ուղղությամբ, և անհրաժեշտ է լինելու էլիտաների փոփոխություն՝ արմատապես նոր գիտակցությամբ, այս ուղղությամբ երկիրը բարեփոխելու նպատակով։ Ուստի, այստեղ մեր հասարակությունը դեռ պետք է երկար շարունակի պայքարել և ճնշում գործադրել քաղաքական ուժերի վրա՝ նրանց գիտակցության մեջ օրինապահ վարքի անխուսափելիությունը ամրագրելու նպատակով։
-Պարոն Չալաբյան, Դուք տեսնու՞մ եք ցանկություն հասարակության լայն զանգվածի կողմից ներգրավվելու Հայաստանի զարգացման գործընթացում: Հասարակության դեռ ստվար զանգվածի իներտությունը լուրջ խնդիր չի՞ լինի՝ զարգացած ժողովրդավար երկիր ունենալու ճանապարհին:
-Գիտեք, մեր հասարակության զգալի զանգված իրականում քաղաքականապես ակտիվ և նախանձախնդիր է, և այդ ակտիվությունը դրսևորվում է տարբեր ճանապարհներով՝ դա մենք վերջին տարիներին տեսել ենք և «Դեմ եմ» նախաձեռնության ժամանակ, և «Էլեկտրիկ Երևանի», և՛ «Սասնա ծռերի» ընդվզման, և՛ «Ելքի» սրընթաց առաջացման, և ամենակարևորը, ապրիլյան պատերազմի օրերին, երբ հասարակությունը, ներառյալ նաև երկրից դուրս գտնվող նրա մասը, միահամուռ ոտքի կանգնեց՝ պաշտպանելու երկիրը, և դա քաղաքացիական ակտիվության հրաշալի օրինակ էր, որը շփոթեցրեց նաև մեր հակառակորդին։ Նայեք մեր հարևան երկրներին, և դուք չեք տեսնի հանրային ակտիվության այդպիսի բարձր մակարդակ, և դա իր բացատրությունն ունի։
Այլ հարց է, որ մինչ այժմ, ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն կարողացել օգտագործել այդ հանրային ակտիվությունը՝ քաղաքական արմատական փոփոխություններ իրականցվելու նպատակով։ Իմ կարծիքով՝ սրա պատճառները բավական խորն են, և առաջին հերթին, տանում մեր անցյալ, երբ մենք, հարյուրավոր տարիներով, ապրել ենք տոտալիտար կայսրությունների կազմում, և մեր վերնախավում արմատացել է համապատասխան տոտալիտար մտածելակերպ, ըստ որի, ընդդիմությունը ոչ թե օրինավոր մրցակից է, այլ՝ թշնամի, և նրան պետք է հնարավոր միջոցներով ճնշել։ Արդյունքում ընդդիմությունը Հայաստանում իսկապես ճնշված է, և բավարար ռեսուրսներ չունի լիարժեք քաղաքական գործունեություն իրականացնելու համար, սա էլ բերում է նրա անկարողությանը՝ քաղաքականապես կազմակերպելու հասարակության այն խավերին, որոնք չեն կիսում գործող իշխանությունների մոտեցումները, սակայն այլ ելք չգտնելով՝ ազդելու երկրի ընթացքի վրա, պարզապես լքում են այն։ Ուստի, երկրի հետագա զարգացումը պահանջում է իշխանություն-ընդդիմության ավելի առողջ փոխազդեցություն՝ հիմնված ոչ թե թշնամության, ատելության և իրար ոչնչացնելու ձգտման վրա, այլ փոխադարձ հարգանքի և մրցակցության: Այդ դեպքում հասարակության շատ ավելի լայն խավեր կներգրավվեն թե՛ քաղաքականության, և թե ավելի ընդարձակ իմաստով՝ երկրի զարգացման օրակարգն իրացնելու մեջ, և բազմաթիվ հեռացած մարդիկ էլ կսկսեն վերադառնալ։
-Քաղաքական և տնտեսական մարտահրավերներից զատ՝ մենք ունենք նաև խնդիր արտաքին աշխարհից եկող սպառնալիքներին դիմագրավելու: Այստեղ մեզ անհանգստացնողը, հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն է, որի լուծումը կապվում է նաև ներքին խնդիրները լուծելու հետ: Ձեր կարծիքով՝ այդ համաչափությունը կա՞ ներքին և արտաքին խնդիրները լուծելու համար:
Այո, իհարկե, և այդ համաչափությունն անմիջական է։ Մենք ապրում ենք շատ բարդ, դինամիկ միջավայրում, որը մեզ անընդհատ նորանոր մարտահրավերն է առաջադրում, որոնցից հայ-ադրբեջանական հակամարտությունը առավել ծանր և երկարատևն է, բայց բոլորովին ոչ միակը։ Թե՛ Ռուսաստանի և Արևմուտքի հակադրությունը, թե՛ Թուրքիայում տեղի ունեցող ներքին ցնցումները, թե՛ Իսլամական պետության ահաբեկչական գործունեության աշխարհագրության աճը, և թե ուլտրաազատական արժեքների տարածումը, որոնք նպաստում եմ ավանդական ընտանիքի ինստիտուտի խաթարմանը և ծնելիության անկմանը՝ բոլորը դրսից մեզ նետված մարտահրավերներ են։
Մենք կարող ենք դիմագրավել դրսից եկող բազմապիսի մարտահրավերներին, եթե ներքուստ ունենանք առողջ հասարակություն, արդյունավետ և մրցակցային քաղաքական համակարգ, դինամիկ զարգացող տնտեսություն, որը մեզ անհրաժեշտ ռեսուրսներ է ապահովում՝ բազմապիսի արտաքին խնդիրներ լուծելու համար։ Մենք կարծես վերջին տարիներին սովորել էինք, որ ապրում ենք համեմատաբար խաղաղ և անվտանգ երկրում, և անցած տարվա ապրիլյան պատերազմը հասարակության համար անսպասելի շոկ էր։
Իրականում, սակայն, ապրիլյան պատերազմը հետևանք էր մեր վերնախավի ինքնաբավարարման, ներսում ստատուս քվոն ամեն գնով պահպանելու նրա ձգտման, որը հանգեցրել էր ներքին լճացման և անվտանգության արտաքին մարտահրավերների նկատմամբ մեր իմունիտետի թուլացման։ Հիմա, մեկ տարվա հեռավորությամբ, մենք հասկանում ենք, թե դինամիկ զարգացման դեպքում, որքան խնդիրներ կարող են շատ ավելի արագ և արդյունավետ լուծումներ ստանալ, և որքանով է մեր ներքին զարգացումը նպաստում արտաքին անվտանգության ամրապնդմանը։ Ապագայում ևս, մենք կարող ենք ապահովել մեր անվտանգությունը, եթե անընդհատ զարգացում ունենանք ներսում, և դա, կարծես, պետք է այլևս ակնհայտ լինի բոլորին։
- Պարոն Չալաբյան, խոսեցինք խնդիրներից ու մարտահրավերներից: Նշեցիք նաև լուծման ճանապարհների մասին, սակայն որո՞նք են մեր հնարավորությունները, որոնցից օգտվելու դեպքում մենք կապահովենք մեր առաջընթացը:
Ես կուզենայի, որ մենք չթերագնահատեինք մեր հնարավորությունները, թեև պետք է նաև իրատեսականորեն դրանք գնահատենք, և առավել արդյունավետ օգտագործենք։
Մասնավորապես, մեր բնակչության կրթական մակարդակը գերազանցում է համանման տնտեսական զարգացման մակարդակ ունեցող երկրների ճնշող մեծամասնությանը, ներառյալ նաև մեր հարևաններին, դա վերաբերվում է նաև բարձրագույն կրթություն և գիտական որակավորում ունեցող կադրերին՝ սա տեխնոլոգիական և արդյունաբերական զարգացման կարևորագույն նախադրյալ է, պատահական չի, որ այստեղ մենք արդեն գերազանցում ենք մեր անմիջական հարևաններին։
Մեր երկիրն անվտանգ է, մարդիկ, մեծամասնության մեջ, բարյացակամ են և հյուրասեր, բնությունը՝ չքնաղ և բազմազան, պատմությունը և մշակույթը՝ յուրօրինակ և բազմաթիվ կենդանի վկայություններով հարուստ, և սա զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև հենց մեր մարդկանց համար սեփական երկրի գրավչության կարևորագույն աղբյուր է։ Նաև, մեր հողը բերրի է, եղանակը բարենպաստ, մեր երկիրը ունի խմելու ջրի բնական պաշարներ, և այս ամբողջը հնարավորություն է տալիս մեր երկրի տարածքում շարունակել զարգացնել բարձրարժեք գյուղատնտեսությունը և սննդի արտադրությունը։ Վերջին մի քանի տարիներին մենք այստեղ էլ արդեն տեսանելի ձեռքբերումներ ունենք, մենք արդեն հիմա մեկ հեկտարից 3-4 անգամ ավելի արդյունք ենք ստանում, քան մեր հարևանները, և կարող ենք շարունակել զարգացնել մեր առավելությունը։
Մենք ունենք բազմաթիվ հայրենակիցներ, որոնք հաջողության են հասել արտերկրում, և պատրաստ են այդ հաջողության արդյունքները այսօր ներդնել երկրում, շատերն արդեն սկսել են այդ գործը, և դրա վկայությունները մենք կարող են հանդիպել ամեն քայլափոխի։ Եթե երկիրը բնականոն զարգանա, նրանցից շատերը կվերադառնան, և իրենց կարողությունը լիարժեք ի սպաս կդնեն երկրին: Իմ ընկերներից շատերն արդեն դա արել են, շատերն էլ սկսել են աշխատել այդ ուղղությամբ։ Սա երկրում թե՛ տնտեսական, թե՛ հասարակական, և թե քաղաքական զարգացման կարևորագույն հնարավորություն է, որը մենք չպետք է վատնենք, մի քանի տասնամյակ հետո այն կարող է արդեն չլինել։
Անցյալ տարվա ապրիլը նաև եկավ հիշեցնելու նաև, որ մեր երիտասարդությունը խիզախ է և կորովի․ չնայած հակառակորդի գերակշռությանը, ոչ մի զինվոր դիրք չլքեց, շատերը նախընտրեցին նահատակությունը՝ նահանջին, դրանով ձախողելով հակառակորդի մտադրությունները, և ծանր կորուստներ պատճառելով նրան։ Սա ևս թանկարժեք գանձ է, որ մենք պետք է գնահատենք, քանի որ այդպիսի երիտասարդներով ենք շարունակելու պաշտպանել երկիրը, և կառուցելու այն՝ երբ վերադառնան դիրքերից։
Մենք իսկապես ավելի շատ հնարավորություններ ունենք, քան հաճախ գիտակցում ենք, և ընդունակ ենք այսօր օգտագործելու։ Մեր երկրին խանգարում է անցած երկու տասնամյակներում ձևավորված քաղաքա-տնտեսական վերնախավի զգալի մասի հետադեմ գիտակցությունը և ժամանակակից մեթոդներով կառավարման ցածր կարողությունները։ Եթե դա հաղթահարելի լինի վերնախավի ներսում սերնդափոխության և նոր ուժերի ասպարեզ գալու միջոցով, մենք կկարողանանք ավելի արդյունավետ օգտագործել այն, ինչ ունենք, և արագացնել երկրի զարգացումը։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:39 • 12/04 Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ» Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Սպորտ
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
-
21:15 • 18.04.24 Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է
Իրադարձային
-
23:16 • 18.04.24 Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
-
23:02 • 18.04.24 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել