Էրդողանը Թրամփին ընտանիքով հրավիրել է այցելել Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփին հրավիրել է ընտանիքի հետ միասին այցելել Թուրքիա:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Սպիտակ տանը կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին այսպիսի ջերմ ընդունելության համար: Անհամբերությամբ սպասում եմ նրան ողջ ընտանիքի հետ միասին Թուրքիայում», - աղբյուրը մեջբերում է Էրդողանի խոսքը:
Անցյալ շաբաթ թուրք առաջնորդը նշել էր, որ իր այցը Վաշինգտոն համարում է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների նոր սկիզբ:
Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդվում էր, նրանց միջև բանակցությունների հիմնական թեման ահաբեկչության դեմ պայքարն ու զենքի մատակարարումն է եղել ինչպես Սիրիայի քրդական ուժերին, այնպես էլ Թուրքիային:










